ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Ըստ Ալիևի՝ 3 տարի անց Բերձորն ամբողջությամբ Ադրբեջանին կանցնի

Ըստ Ալիևի՝ 3 տարի անց Բերձորն ամբողջությամբ Ադրբեջանին կանցնի
02.12.2020 | 12:20

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր խոսել է Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի մասին: Այս մասին գրում է ռուսական РИА Нововсти գործակալությունը: Հիշեցնենք, որ ըստ նոյեմբերի 10-ի հայտարարության նախնական մեկնաբանութան՝ ոչ թե միջանցքի, այլ ճանապարհի մասին էր խոսքն ընդամենը:

Ըստ լրատվամիջոցի՝ Ադրբեջանն առաջարկում է այնպիսի միջանցք ստեղծել, որն իրար կկապի Ադրբեջանը, Թուրքիան, Ռուասաստանն ու Իրանը: «Դրան կարող է նաև Հայաստանը միանալ, ու մենք կունենաք հնգապլատֆորմ ու բավական օգտավետ միջանցք: Ի դեպ, նախագիծն արդեն ներկայացրել եմ Ռուսաստանին ու Թուրքիային»,- ասել է նա:
Ալիևը նշել է նաև, որ առաջիկայում Ադրբեջանին է վերադարձվելու Բերձոր (Լաչին) քաղաքը. «Մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել և մշակել Հայաստանը Ղարաբաղին կապող երթուղին։ Նոր այս միջանցքի չափորշիչները որոշելուց հետո Լաչին քաղաքը նույնպես մեզ կվերադարձվի»։

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ