ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ձեզ որոնում է Հաագայի դատարա՞նը. դուք նախագահ կդառնաք

Ձեզ որոնում է Հաագայի դատարա՞նը. դուք նախագահ կդառնաք
10.03.2013 | 16:26

Նախնական տվյալներով` Քենիայի նախագահ է ընտրվել փոխնախագահ 51-ամյա Քենի Ուհուրու Քենիատան, նա ստացել է ձայների 50 տոկոսից ավելին: Հաագայի միջազգային քրեական դատարանը Քենիատային մեղադրում է մարդկության դեմ գործած ոճիրների մեջ: Նրա մրցակիցը` գործող վարչապետ Ռաիլա Օդինգան ստացել է ձայների 43,2 տոկոսը և հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները` կողմնակիցներին կոչ անելով գործել օրենքի շրջանակներում: Միջազգային դիտորդները ընտրությունները արդար են որակել, բայցև Քենիատայի հաղթանակը համարում են խախուտ, որովհետև նրա ձայները պահանջվող 50 տոկոսից ավելին են միայն 0,07 տոկոսով: 2007-ի նախագահական ընտրություններից հետո Քենիայում նախագահի թեկնածուների միջև զինված բախումներ եղան` վերաճելով միջէթնիկական կոնֆլիկտի, ինչի համար էլ Հաագայի միջազգային դատարանը որոնում է հայտարարել Քենի Ուհուրու Քենիատայի վերաբերյալ` մեղադրելով նրան միջցեղային կոտորած հրահրելու մեջ:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ