«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՄՆ-ում սաստիկ ցրտեր են

ԱՄՆ-ում սաստիկ ցրտեր են
24.01.2013 | 11:49

ԱՄՆ կենտրոնական շրջաններում արդեն մի քանի օր խստաշունչ եղանակ է։ Որոշ բնակավայրերում օդի ջերմաստիճանը -34-37 է։ Շատ քաղաքների իշխանություններ բնակիչներին առաջարկում են ցրտերն անցկացնել հատուկ բացված ապաստարաններում։ Որոշ քաղաքներում բացվել են տասնյակ նման կետեր, որոնք աշխատում են շուրջօրյա։
Եղանակային վատ պայմանները բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ են դարձել։ Ոստիկանությունը կոչ է անում բնակչությանը ձեռնպահ մնալ սեփական փոխադրամիջոցներով երթևեկելուց։
Օդերևութաբանների կանխատեսումներով Նյու Յորքում ջերմաստիճանը կարող է էլ ավելի նվազել, սպասվում են նաև ձյան տեղումներ։

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ