ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ռուսաստանում ավտովթարի պատճառով զոհվել է Հայաստանի 4 քաղաքացի

Ռուսաստանում ավտովթարի պատճառով զոհվել է Հայաստանի 4 քաղաքացի
08.01.2013 | 12:03

Ռուսաստանի Պերմ-Եկատերինբուրգ ավտոմայրուղու 64-րդ կմ-ին բախվել են Hyundai Accent և «ՎԱԶ-2110» ավտոմեքենաները: Բախումից հետո մեքենաներից մնացել են միայն մետաղի կտորներ: Այս մասին գրում է baltinfo.ru-ն:

Ավտովթարի հետևանքով զոհվել է 4 մարդ: Hyundai Accent-ի 55-ամյա վարորդը ևս զոհվել է: Պատահարից տուժել է երեք հոգի՝ 1963-ին ծնված մի կին և 12, 10 և 8 տարեկան երեխաներ: Նրանք այժմ գտնվում են Կունգուր քաղաքի հիվանդանոցում:

Ինչպես հաղորդում են Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության Պերմի մարզի ճանապարհային ոստիկանությունից, նախնական տվյալների համաձայն, ավտովթարի մեղավորը Hyundai մեքենայի վարորդն էր:

Մայրուղու վրա նա փորձել է շրջանցել «ՄԱԶ» բեռնատարը, ինչի հետևանքով մեքենան հայտնվել է հանդիպակած գոտում՝ ճակատային մասով հարվածելով «ՎԱԶ»-ին: Բախման հետևանքով Hyundai-ին հայտնվել է բեռնատարի անիվների տակ և անցել է մեքենայի վրայով:

«Կուրգանի մարզի նորություններ» թերթի փոխանցմամբ՝ «ՎԱԶ-2110»-ի մեջ եղել է Մոսկվայում բնակվող Հայաստանի 7 քաղաքացի, որոնցից 4-ը տեղում մահացել են, այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Զոհվածների հարազատների և վիրավորների համար, ինչպես գրում է baltinfo.ru-ն, բացվել է Թեժ գիծ:

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ