Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Սիրիայում չեն աշխատում կապի միջոցները

Սիրիայում չեն աշխատում կապի միջոցները
30.11.2012 | 11:24

Սիրիայում հակամարտության մեկնարկից ի վեր տեղի են ունենում կապի միջոցների անմենամասշտաբային անջատումները։ Երկրում անջատված է ինտերնետը, Դամասկոսի կենտրոնական որոշ շրջաններում չի աշխատում բջջային հեռախոսակապը։ Ընդդիմությունը նշում է, որ կապն անջատել են կառավարական ուժերը, որպեսզի խափանեն ապստամբների կապը, սակայն իշխանությունները պնդում են, որ դա սաբոտաժի արդյունք է։
Դամասկոսի մատույցներում տեղի ունեցող կատաղի մարտերի պատճառով փակ է օդանավակայան տանող ճանապարհը, հետաձգվել են որոշ չվերթներ։
Ընդդիմադիր ուժերի հաղորդմամբ՝ մարտերն ընթանում են անմիջապես օդանավակայանի մոտ։

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ