Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Օբաման առայժմ չգիտի՝ որքան զինվորական թողնի Աֆղանստանում

Օբաման առայժմ չգիտի՝ որքան զինվորական թողնի Աֆղանստանում
27.11.2012 | 12:23

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առայժմ հստակ չգիտի՝ ամերիկյան քանի զինծառայող է մնալու Աֆղանստանում 2014թ. այդտեղից հիմնական ռազմական կոնտինգենտը դուրս բերելուց հետո։
Ինչպես հաղորդում է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին, նախագահի կողմից այդ մասին որոշումը կընդունվի առաջիկա ամիսներին՝ հարցը ռազմական փորձագետների հետ քննարկելուց հետ։ Նա նաև ընդգծել է, որ ամերիկացի զինվորները, որոնք կմնան Աֆղանստանում, կզբաղվեն բացառապես աֆղան զինվորականների պատրաստմամբ և հակաահաբեկչական գործողություններով։

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ