«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

«Սուտ խոսելը նորմալ կատեգորիա է»

«Սուտ խոսելը նորմալ կատեգորիա է»
24.02.2009 | 00:00

ՍՏԵՓԱՆ ԱՍԼԱՆՅԱՆ (ԱԺ ՕԵԿ խմբակցություն)
-Մեծ պահքի պահանջներին հետևո՞ւմ եք։
-Երբեք պաս չեմ պահել։
-Ինչո՞ւ։
-Որովհետև 70 տարի մեզ եկեղեցուց հեռու են պահել, և այն եկեղեցական օրենքները, որ կան, կոմունիստական հասարակարգում բնակչությունը լավ չի տիրապետել։ Լավ էր դա, թե վատ, թողնենք հասարակարգի «խղճին»։
-Հիմա «մո՞տ» ենք եկեղեցուն։
-Ո՞նց կարող ենք մոտ չլինել։ Իհարկե, հեռու չենք, բայց մեր սերունդը եկեղեցուն այնքան էլ մոտ չի կանգնած։ Իսկ ներկա սերունդը, իմ երեխաներն էլ պաս են պահում։
-Ասում են նաև, որ պահքի ժամանակ հոգին ու միտքը ևս պետք է մաքուր պահել։
-Լավ ասացիք՝ ասում են։ Ես էլ եմ լսել, որ ասում են։
-Չէ, իրականում պահքը ենթադրում է նաև չստել, չկեղծել, ազնիվ լինել... Այս 48 օրը ստելո՞ւ եք։
-Մարդու համար սուտ խոսելը նորմալ կատեգորիա է։ Եթե մարդն ընդհանրապես սուտ չի խոսում, ապա հիմար է։ Սուտը բացասական իմաստով չեմ ասում։ Ես իմ թոռանն ամեն օր սուտ եմ ասում՝ ծիտիկը եկավ, անձրևը եկավ կամ չգիտեմ ինչը, որ հաց ուտեցնենք։
Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2593

Մեկնաբանություններ