Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մինչև քայլիստներիդ դավաճանախմբի իշխանության գալը Արցախը երազանաք չի եղել

Մինչև քայլիստներիդ  դավաճանախմբի իշխանության գալը Արցախը երազանաք չի եղել
07.02.2024 | 15:25

Ի գիտություն այս տգետ քայլիստի ասեմ, որ նախ՝ այսպիսի միտք կարող է արտահայտել հակահայ, թուրքին սպասակող և ստրկամիտ մեկը, ով չգիտի պատմություն և չի հասկանում միջազգային հարաբերություններից:

Երկրորդը՝ Արցախը երբեք երազանաք չի եղել մինչև քայլիստներիԴ դավաճանախմբի իշխանության գալը և այն թուրքերին նվիրելը, որի արդյունքում Արցախը դարձավ երազանք:

Երրրորդը և ամենակարևորը` այ՛ խղճուկ, այ՛ անգրագետ, եթե համապատասխան կենտրոնը, ում ակնարկում ես, որ Արցախն օգտագործել է մեր ինքնիշխանությունը սահմանափակելու համար ցանկանա, որ Հայաստանը, այն էլ այս՝ կապիտուլացված և չնթռլո վիճակում, որին քայլիստներիԴ նման դավաճաններն են հասցրել, կորցնի ինքնիշխանությունը, ապա դրա համար պետք է մի քանի օր...

Նախ՝ արտագնա աշխատանքի մեկնող բոլոր ՀՀ քաղաքացիներին ուղղակի դուրս կշպրտի ՌԴ-ից, ՌԴ քաղաքացիությունից կզրկի վերջին տարիներին այն ստացած ՀՀ նախկին քաղաքացիներին, կունեզրկի հազարավոր հայ գործարարների ու կարգելի գումարների փոխանցումը ՌԴ-ից Հայաստան ու հանգիստ կնստի ու կնայի, թե ոնց են ՀՀ «հպարտ» քաղաքացիները ներսից պայթեցնում Հայաստանը:

Երկրորդ տարբերակն ուղղակի ՀՀ-ն, որն ի վիճակի չէ հիմա պահել նույնիսկ իր սահմանների անվտանգությունը, կմասնատի՝ ըստ իր և մեր հարևան ավելի հզոր երկրների ճաշակի, քանի որ Արցախի վրա թքած ունեցող հայության մեծ մասը իրեն գեղցի շուստրյակի տեղ դրած ու կապիտուլացված ժողովրդի կարգավիճակով երազում էր, որ Նիկոլի կողմից Ադրբեջանի մաս ճանաչված Արցախի համար ռուսը պետք է պայքարեր ու դա մեզ տար:

«Չկա արցախյան հարց, չկա ռուսական ներկայություն Հայաստանում և Հարավային Կովկասում» թեզով առաջնորդվող հակահայերը և դրանց քայլիստ դավաճան կամակատարները չեն հասկանում, որ խաբված են և իրենց հովանավորները երբեք չեն զսպելու թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը, որոնց գլխավոր նպատակն է ոչնչացնել Հայաստանը և վերջնական գաղթական դարձնել հայ ժողովրդին: Վառ օրինակը՝ եվրոպացիների ընդամենը հայտարարությունների տեսքով հայերին աջակցելն է, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը կոնկրետ քայլեր է ձեռնարկում Հայաստանի և հայության դեմ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3368

Մեկնաբանություններ