ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Համաշխարհային մսաղացի համար խելոքի ու հիմարի միջև տարբերություն չկա

Համաշխարհային մսաղացի համար խելոքի ու հիմարի միջև տարբերություն չկա
12.11.2023 | 08:42

Առանց ինֆորմացիայի, իրական հզորության և պետական կառավարման փորձի աշխարհի հարցերին խառնվելու թույլերի պատրանքը դեպի կատաստրոֆան տանող երաշխավորված ճանապարհ է։

Աշխարհակարգի փոփոխությանը ուղեկցող քաոսային ու սրված ռիսկային պայմաններում թույլերը պետք է գործեն բազմապատկված զգուշությամբ ու աչալրջությամբ։

Մեր փսևդոքաղաքագետների լոկալ նպատակներ հետապնդող խելքին զոռ տալը որևէ ձևով իրադարձությունների ընթացքի վրա ազդել չի կարող։

Սովորաբար համաշխարհային մսաղացի համար խելոքի ու հիմարի միջև տարբերություն չկա, տարբերություն կա միայն ուժեղի ու թույլի միջև։

Մեր այսօրվա վիճակի մեղավորները ժամանակին մեր ուժեղացմանը խանգարողներն ու, առնվազն, դրան չնպաստողներն են։

Իսկ ուժեղացման միակ պայմանը գոյություն քարշ տալու ռեժիմից անցումն է դեպի զարգացման ռեժիմ, բայց վերջինիս համար էլ պետք է ունենալ այնպիսի պետական կարգ, որը կարողանում է հանրային ունեցվածքի գողի գոնե աջ ձեռքը կտրել։

Հասարակությունը, որտեղ հանրային ունեցվածքի բացահայտ գողը հարգանքի է արժանանում, զարգանալ չի կարող սկզբունքորեն։

Հարստանալու մոլուցքով վարակված քաղաքական աղբի համար ամենահարմար ու իշխանությունը պահպանելու տեսանկյունից ամենակայուն վիճակը երկրի գոյություն քարշ տալու ռեժիմն է։

Կա ժողովրդի աղքատության մի մակարդակ, որի դեպքում թույլ երկրում իշխանության կայունությունը առավելագույնն է։

Նման իշխանությունը խուսափում է և զարգացման հետ կապված պոտենցիալ քաղաքական ցնցումներից, քանի որ մարդկանց հարստությունը տեղով պոտենցիալ իշխանություն է, և մարդկանց չափազանց աղքատությունից, որը նույնպես քաղաքական ցնցումների պոտենցիալ աղբյուր է։

Եվ նման գավառական փիլիսոփայությամբ էլ ապրում ենք մեր Հայաստանում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2499

Մեկնաբանություններ