Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Պատրիոտիկ նարատիվներով հնարավոր չէ հասնել արդյունքի

Պատրիոտիկ նարատիվներով հնարավոր չէ հասնել արդյունքի
02.10.2023 | 08:10

Դուք անդադար փորձում եք հեղափոխություն անել, այն էլ՝ գունավոր հեղափոխության մեթոդաբանությամբ, առանց Արևմուտքի, իսկ դա հնարավոր է, երբ Արևմուտքը կտա իր գունավոր հեղափոխության ծրագրային ապահովումն ու լիցենզիան:

Դուք անդադար Ռուսաստանին փորձում եք բացատրել իր շահերը և կարծում, որ նա կաշխատի soft power տրամաբանությամբ, ինչը նա երբևէ չի կարողացել անել, քանի որ նրա մտածողության իմպերիալիստական շահի ծիրը շատ լայն է, օպերատիվությունը՝ ծայրաստիճան դանդաղ, իսկ ձեր գերակայությունները՝ նրա համար չնչին:

Դուք անդադար փորձում եք սոցիալ-դասակարգային հեղափոխություն անել, բացարձակ չաշխատելով այն սոցիալական շերտերի հետ, որոնց շահերը պետք է վկայակոչեք և վեր հանեք, իսկ այդ շերտերի հետ արժեքային և պատրիոտիկ նարատիվներով հնարավոր չէ հասնել արդյունքի, այն էլ, երբ դուք այդ սոցիալական շերտից չեք և մի բան էլ վերևից եք նրանց նայում:

Ավելին, դուք անդադար փորձում եք անել հեղափոխություն, խառնելով իրար վերը նշված երկու կատեգորիկ տարբեր և նույնիսկ իրարամերժ հեղափոխությունների հենասյուները և դեռ մի բան էլ այդ ամենը համեմում խորը կոմսոմոլությամբ, պարտիականությամբ և կոմիտեականությամբ:

P.S. Սա է խնդիրը, և չզարմանաք, որ եթե նույնիսկ ձեր բաղձալի մարդկանց թիվը մի քանի անգամ գերազանցի կրիտիկականը, դուք, միևնույն է, բացարձակ չեք իմանալու, թե ինչ անել տալ այդ պրոտեստանտ զանգվածին, որովհետև դուք փոքր զանգվածին էլ առաջարկ չունեք:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1767

Մեկնաբանություններ