ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Ովքե՞ր են իրականացնելու երևանցիներին տրվող շռայլ խոստումները

Ովքե՞ր են իրականացնելու երևանցիներին տրվող շռայլ խոստումները
29.08.2023 | 12:15

Ընտրելու և ընտրվելու իրավունքը, ընդհանրապես քաղաքական ազատությունները լավ են, եթե ճիշտ են կիրառվում: «Ճիշտ» հասկացությունն էլ, իհարկե, հարաբերական է, նույն իրողությունը մեկ տեսանկյունով դրական բան է, մեկ այլ տեսանկյունով՝ հանցագործություն:

Միապետական մտածելակերպի և քաղաքական վարքի կողմնակիցների համար ազատ ընտրությունները հակապետական են, այսպես են մտածում, օրինակ, Սաուդյան Արաբիայում: Հիմա ի՞նչ եմ ուզում ասել. ընտրությունների մարաթոնը կամ դրա դոզան շատ-շատ է մեր փոքր երկրի համար: Հիշեցնեմ ՝ 2017, 2018, 2021 թթ.- խորհրդարանական, 2018 և 2023 թթ. Երևանի ավագանու ընտրություններ: Եթե նկատի ունենանք, որ մայրաքաղաքային ընտրությունները ևս համապետական-քաղաքական նշանակություն են ստացել , կստացվի յոթ տարվա մեջ հինգ ընտրություն, գրեթե տարի ու կես ինտերվալով: Լավ է, որ նախագահականը մեջտեղից դուրս եկավ: Ինչ ռեսուրսներ, ժամանակ և էներգիա ենք ծախսում ընտրությունների վրա՝ բոլորս էլ պարզ տեսնում ենք: Կարող եք նայել պետական բյուջեից հատկացվող գումարները և նվիրատվությունները: Կատակով ասեմ, որ, եթե մի տեղ հավաքեինք՝ ատոմային ռումբ կառնեինք: Եթե ես ապրեի անվտանգ տարածաշրջանում գտնվող երկրում, ասենք , Շվեդիայում, բնականաբար երբեք նման մտորումներ չէի ունենա, որվհետև դա կլիներ անբնական և անհասկանալի: Բայց պատերազմական վիճակում գտնվող երկրում, որտեղ գոյապահպանության հարց պետք է լուծել և ոչ թե վայելել քաղաքական ընտրությունների «բարիքները» ընտրությունների մարաթոնը շատ մտահոգիչ է: Ավելի լավ է ունենալ պատասխանատվության և հաշվետվության շատ կոշտ կառավարման համակարգ, որն ավելի համահունչ կլինի հեղհեղուկ անվտանգային միջավայր ունեցող երկրին, քան թե Վենետիկյան հանձնաժողովի դեղատոմսերով մայրաքաղաքային թվացյալ ինքնակառավարում: Եթե վերհիշենք հետխորհրդային տասնամյակները, ապա կտեսնենք, որ Հայաստանում երբեք էլ չի եղել այնպիսի իրավիճակ, երբ մայրաքաղաքի քաղաքապետ դառնար ոչ իշխանական թեկնածուն. ով էլ դարձել է ընդդիմադիր, դիմացել է մի կարճ ժամանակ, ինչպես՝ Հայկ Մարությանը: Եվ դա բնական է, որովհետև քաղաք-պետություն դարձած երկրում, մայրաքաղաքին չտիրապետելու պարագայում, իշխանությունը դառնում է թղթե շերեփով զինվոր: Մեկ այլ դիտարկում ևս: Շատ անգամ, մասնագիտական աշխատանքի ընթացքում, հանդիպել եմ մի ընդօրինակելի և դրական իրողության: Նախագահի, վարչապետի, նահանգապետի և քաղաքապետի թեկնածուները ներկայացնում են իրենց կառավարության նախարարների կամ տեղական կառավարման մարմնի ղեկավար թեկնածուներին, որովհետև ընտրողները պետք է տեղեկացված լինեն ապագա պաշտոնյաների մասին: Ցուցակի առաջին համարի ով լինելը, իհարկե, շատ կարևոր է, բայց դա դեռ որոշիչ չէ: Առաջին համարը կարող է լինել արժանի թեկնածու, բայց կառավարումը մեկ մարդու ուժերից վեր է, և այդպես է եղել միշտ, բոլոր ժամանակներում: Ինձ, օրինակ, շատ է հետաքրքրում, թե ովքեր են լինելու փոխքաղաքապետերը, ինչ մասնագիտական փորձ և կարողություններ ունեցող մարդիկ են ղեկավարելու այս կամ այն ոլորտը, որն է այդ մարդկանց բարեվարքության ապացույցը՝ ըստ իրենց անցած կառավարման փորձի և կրթական մակարդակի: Կադրերն են որոշում ամեն ինչ, կապ չունի քաղաքական համակարգը և ժողովրդավարությունը: Կատարյալ ժողովրդավարության պայմաններում էլ խիստ կուսակցականացված կադրային քաղաքականությունը կարող է դառնալ լավագույն ծրագրերի տապալման պատճառը: Հիշեցի ոչ վաղ անցյալի մեզ մոտ ծնված հայտնի արտահայտությունը, «Պոլի փեդ լինի, բայց մեզնից լինի»: «Պոլիփեդիզմն» է, իմ խորին համոզմամբ, մեր անհաջողությունների հիմնական պատճառը:

Թող ինձ ներեն ընտրարշավում ներգրավված թեկնածուները (որևէ հետին միտք չունեմ, մասնագիտական կարծիք եմ հայտնում), դեռ ժամանակ կա, ներկայացրեք ձեր գործադիր կազմը. ովքե՞ր են իրականացնելու երևանցիներին տրվող շռայլ խոստումները:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2179

Մեկնաբանություններ

նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե