ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Գոնե փաստերը մի՛ աղավաղեք

Գոնե փաստերը մի՛ աղավաղեք
29.06.2023 | 10:09

Եվս մեկ անգամ, հատուկ նրանց համար, ովքեր սիրում են կեղծել ու մանիպուլացնել, ովքեր իրենց տխրահռչակ իշխանությունը պահում են ատելություն և պառակտումներ սերմանելով:

Այսպես.

2008 թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 116,2 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի

14,3 %-ը:

2009 թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 124,9 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի

13,5 %-ը:

2010 թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 147,6 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի

15,5 %-ը:

2011 թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 139,8 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի

14,2 %-ը:

2012 թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 146,6 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի

14,6 %-ը:

2013 թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 175,5 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի

15,3 %-ը:

2014 թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 183,5 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի

14,9 %-ը:

2015 թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 191,2 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի

13,6 %-ը:

2016 թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 218,1 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 15 %-ը:

2017 թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 286,5 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 19 %-ը:

2018 թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 228,9 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի

15,8 %-ը:

Հարկ է նկատի ունենալ, որ 2015 թ. ստորագրվել և վավերացվել է ՌԴ-ից ՀՀ-ին ռազմական նշանակության կարիքների համար 200 մլն ԱՄՆ դոլարի (96 մլրդ ՀՀ դրամ) արտոնյալ միջպետական վարկը, որն ամբողջովին ուղղվել է ռազմական պաշտպանությանը:

Նույնիսկ չեմ հաշվում այն զգալի ռազմա-տեխնիկական աջակցությունը (հիմնականում զինամթերք), որը նախագահ Սարգսյանի օրոք, Հայաստանի ԶՈՒ-ն ստացել է բարեկամ երկրներից՝ անվճար:

Հետևաբար, 2008-2018 թթ-ին Հայաստանի Զինված ՈՒժերի ռազմական կարիքների համար (այդ թվում՝ զենք, զինամթերք) հատկացվել է ոչ թե 345 մլրդ դրամ, ինչպես ստում են իշխանական կապիտուլյացիոն աղբյուրները, այլ 1 տրիլիոն 768,3 մլրդ դրամ (շուրջ 3 մլրդ 684 մլն ԱՄՆ դոլար): Այս տվյալները բաց են, և այն կարելի է գտնել համացանցի պաշտոնական աղբյուրներից:

Ինչ վերաբերում է «իշխանությունների» կողմից մերթ ընդ մերթ թմբկահարվող 609 մլրդ ռազմական ծախսերին (2018-20 թթ.), ապա այն չի գերազանցել ՀՀ պետական բյուջեի համամասնությունը (որովհետև բյուջեն տարեցտարի աճել է, հետևաբար աճել են նաև ռազմական կարիքների համար հատկացումները):

Բացի այդ՝ հարց է առաջանում իսկ ու՞ր էին այդ զենք-զինամթերքն ու այլ ռազմական ծախսերը, որոնք գրեթե չերևացին 44-օրյա պատերազմի ընթացքում:

Պարկում կանգնած մնացած բազմաֆունկցիոնալ ինքնաթիռնե՞ր, վերանորոգված ԱՍԱ ՕԿ համակարգե՞ր, թե՞ այլ ավելի սպառազինություն, որի մասին չեք խոսում:

Գոնե փաստերը մի՛ աղավաղեք, որովհետև առավել քան պարզ ու ակնհայտ է, թե ինչպե՛ս էին նախորդ իշխանությունները պաշտպանում Հայաստանն ու Արցախը, և ինչպե՛ս եք դուք «պաշտպանել» կամ «պաշտպանում» այն:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4170

Մեկնաբանություններ