Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Հույսը վերջինն է մեռնում

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Հույսը վերջինն է մեռնում
02.11.2014 | 14:28

Մտածում եմ՝ հնարավո՞ր է վերջին հանրահավաքներն իսկապես լավ կազմակերպված բեմադրություն են, ռեժիսորները՝ իշխող ու հարթակի կուսակցությունները: Հնարավո՞ր է Բաղրամյան 26-ում նստածի առաջարկով լինեն մարդկանց հրապարակ հանած, և դիտմամբ են միայն ներքին սարսռեցնող խնդիրներին անդրադառնում, որպեսզի հնարավոր դառնա խորհրդարանը ցրելով ու նոր ընտրություններ կազմակերպելու պատրվակով առժամանակ խուսափել ԵՏՄ-ին միանալու պարտադրանքից (քանի դեռ օրենսդիրն այն չի վավերացրել, ուժի մեջ մտնել չի կարող): Եվ մեր գերգլխավոր ռազմավարական «ընկերոջը» շեղելու, բիրտ միջամտությունից զրկելու նպատակով է առաջին նախագահը հետադեմ կառույցի կազմ մտնելը անշրջելի համարում՝ ընդդիմացող, սակայն քաղաքական օրակարգ ձևավորելու անունակ քսան-երեսուն անձնանց պիտակելով ջղագար ու մարգինալ:

Հնարավո՞ր է այս անգամ հեքիաթն ու իրականությունը համընկնեն:

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ