ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Իսկ ղեկավարությունը զբաղված է քյաբաբ ուտելով

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Իսկ ղեկավարությունը զբաղված է քյաբաբ ուտելով
26.02.2014 | 12:53

Այն որ հուվարի 1-ին 15 ժամ ողջ թաղամասը հոսանքազրկված է եղել, դա ոչինչ: Դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Այն, որ հունվար ամսվա էլեկտրաէներգիայի ծախսի թվերը ակնհայտ ուռճացված և նկարված են (Նոր-Արեշ թաղամաս), դա էլ ոչինչ, դրա համար էլ ոչ ոք պատասխանատվություն չի կրելու: Ամեն ինչի մեղավորը սպառողն է, որովհետև սպառողը եթե կասկածներ ունի ներկայացված թվերի վերաբերյալ, դա դեռ քիչ է, նա հաջորդ ամիսների համար պետք է գնի հսկիչ հաշվիչ և տեղադրի իր տան մեջ: Այսինքն, կա´մ ապրեք խելոք և խոնարհ, կա´մ էլ ռադներդ քաշեք, հո ձեր ձեռքը կրակը չե՞ն ընկել այս ընկերությունները, որ անընդհատ կասկածում եք: Լավ է, չէ՞: Իսկ ինձ մոտ հարց է առաջանում` ինչո՞վ են զբաղված բյուջեից սնվող այն կազմակերպությունները, որոնք պետք է հետևեն այս ընկերությունների աշխատանքին: Իսկ միգուցե նրանք այս նկարած թվերից իրենց ստանալիք բաժի՞նն ունեն: Արդեն վստահ եմ, որ ունեն: Դե հիմա ասեք, որ մենք վատն ենք, գաղջ մթնոլորտ ենք տարածում: Փաստորեն, դեկտեմբերի համեմատ, որն ավելի ցուրտ ամիս էր, հունվարին կրկնակի անգամ ավելի էլեկտրաէներգիա ենք ծախսել: Էլեկտրիկն ասում է` հո մենակ դո՞ւք չեք, բոլորն էլ բողոքում են, բայց եթե չմուծեք, կանջատենք:
Ա´յ մարդ, էս ի՞նչ բողոքական ժողովուրդ ենք դարձել: Դրանց գլուխները ջարդելու փոխարեն, բողոքում ենք ու բողոքում: Փաստորեն, անհույս բողոքելով, երկրում ընդամենը ժողովրդավարության ինստիտուտն ենք կայացնում:Իսկ «ինստիտուտի» ղեկավարությունը զբաղված է քյաբաբ
ուտելով:

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ