ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Մեր բաժին «պանիրը» միշտ մեր քթի տակից տանելու են

Մեր բաժին «պանիրը» միշտ մեր քթի տակից տանելու են
17.08.2023 | 13:46

Առավոտից սկսած ՄԱԿ ԱԽ նիստը մեր իշխանությունները, բնականաբար, ներկայացնում են որպես մեծ հաջողութկուն, իսկ ընդդիմադիրները՝ որպես այս ապիկար իշխանությունների հերթական ձախողում: Իրականում այս նիստը մեծ հաջողություն էր միայն աշխարհի այն մեծերի համար (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Չինաստան և այլն), որոնք, մեծ հաշվով, թքած ունեն բոլոր այն «արժեքների» վրա, որոնք վերջիններիս «հաղթաթղթերն» են, երբ դա իրենց պետք է՝ մարդու իրավունք, սոված երեխա, ցեղասպանություն, ժողովրդավարություն, հղի կնոջ կյանք և այլն: Ինչպես թքած ունեին 20-րդ դարի սկզբում, երբ ցեղասպանում էին մի ողջ ժողովուրդ: Ինչպես և մեկ դար առաջ, աշխարհը հիմա «կոչեր կանի», «միջազգային ֆորումներ և սեմինարներ կանի», «կզայրանա», «կցավակցի», «խաղապահներ կամ դիտորդներ կուղարկի», բայց իրականում լուռ կհետևի, թե ինչպես են վերացնում մի ողջ ժողովուրդ, որովհետև նավթ ու գազն այս պահին (և միշտ) շատ ավելի թանկ են, քան 120.000 մարդու կյանքը: Եվ ամենակարևորը՝ հետո այս ամենը նույն այդ «մտահոգ ձյաձյաներն ու անքլները» մեծ հաճույքով կօգտագործեն որպես «դամոկլյան սուր» Ադրբեջանի նկատմամբ, ինչպես դա անում են Թուրքիայի դեմ, իհարկե, միայն այն ժամանակ, երբ դա իրենց է պետք:

Շատ լավ գիտակցում եմ, որ այս գրառումս ցինիկ է... Բայց մենք պետք է հասկանանք, որ շատ ցինիկ է աշխարհը, իսկ իմ գրառումն ընդամենը այդ անսահման ցինիզմի արձանագրումն է: Եվ քանի դեռ մենք, հայտնի առակի ագռավի նման, հավատալու ենք ամեն մեկի «բարի և գեղեցիկ խոսքին», մեր բաժին «պանիրը» միշտ մեր քթի տակից տանելու են:

Կարեն Քոչարյան

Դիտվել է՝ 5300

Մեկնաբանություններ