Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Նիկոլին իշխանությունից հեռացնելը շատ ավելի հեշտ է, քան կարող է թվալ առաջին հայացքից

Նիկոլին իշխանությունից հեռացնելը շատ ավելի հեշտ է, քան կարող է թվալ առաջին հայացքից
16.05.2023 | 07:20

Ի՞նչ է հարկավոր Նիկոլին հեռացնելու համար.

1. Միասնական օրակարգ, որի առաջին և անփոփոխ կետը Նիկոլին հեռացնելն է:

Օրակարգը կա, դրա շուրջ միասնականություն առայժմ չկա

2. Մանրամասն ծրագիր (տեխնոլոգիա)

Ծրագիրը կա:

3. Հանրության պատրաստակամությունը փողոց դուրս գալու:

Վաղուց կա, հակառակը պնդողները ստախոսներ են:

4. Փողոցը արդյունավետ կառավարող առնվազն 5 առաջնորդներ ովքեր չեն վախենում բանտարկվելուց:

Այդպիսի մարդիկ կան, ընդ որում ընդդիմադիր բոլոր ճամբարներում:

ՀՅԴ-ից Գերասիմ Վարդանյան, Մհեր Սահակյան, ՀՀԿ-ից Հայկ Մամիջանյան, Աննա Մկրտչյան, Խաչատուրով եղբայրներից յուրաքանչյուրը, ՎԵՏՕ-ից Աննա Հակոբյան, Էդգար Ղազարյան, Ռուբեն Մխիթարյան, Աննա Աբրահամյան, Անի Կարապետյան...

5. Նիկոլին փոխարինող ժամանակավոր կառավարության կազմ:

Այդպիսի մարդիկ կան, ընդ որում ընդդիմադիր բոլոր ճամբարներում:

6. Քաղաքական առիթ (տրիգեր)

Ամեն օր տեղի են ունենում քաղաքական առիթ հանդիսացող իրադարձություններ:

7. ԱԺ-ում փողոցի ճնշման ներքո քվեարկող պատգամավորներ:

Կան:

8. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը սկսած գործին:

Չեմ կարծում Վեհափառը մերժի:

9. Աշխարհքաղաքական աջակցություն:

Աջակցությունը կարող է լինել միայն այն դեպքում, եթե լինի պրոցես: Դատարկ տեղում որևէ աջակցություն չի լինում:

10. Փող:

Փողը հնարավոր է ճարել:

11. Հեռացման գործընթացի տևողությունը 7-10 օր:

Իսկ ի՞նչ է պակասում, կհարցնեք դուք:

Մի քանի տեխնիկական, բայց կարևոր հարցերի հրապարակային պատասխաններ: Օրինակ, այն մարդիկ ովքեր վերջին տարիներին տապալել են Նիկոլի հեռացման գործը, եթե ազնիվ են, պետք է ընդունեն իրենց տապալումը, հարթակից իջնելով դառնան պայքարի շարքային զինվորներ և այսուհետ չպետք է խանգարեն, թվարկված կետերի իրականացմանը: Հակառակ դեպքում անհնար կլինի ապահովել 1-ին կետը:

Նարեկ ՄԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 3073

Մեկնաբանություններ