«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Արտասահմանից զենք գնելու մասին

Արտասահմանից զենք գնելու մասին
25.07.2024 | 19:05

Երբ հայտարարվում է, թե Հայաստանը ինչ-որ երկրից զենք է գնելու, կամ ինչ-որ երկիր պատրաստվում է Հայաստանին զենք վաճառել, միանգամից էյֆորիայի մեջ ընկնել պետք չի: Նախ՝ դրանց մի մասն ուղղակի ֆեյք է լինում: Երկրորդ. եթե նույնիսկ կա ինչ-որ զինատեսակի ձեռք բերման պայմանագիր, դա պետք է դիտարկել այդ զինատեսակների մատակարաման ժամկետների տեսանկյունից՝ կհասցնե՞ն այդ զենքերը, պետք եղած ժամանակ, լինել Հայաստանում, հայկական բանակը կհասցնի՞ դրանք յուրացնել և այլն:

Բայց ամենակարևորը երրորդ հանգամանքն է, որ ուզում եմ ներկայացնել. ԻՆՉՊԵ՞Ս են դրանք Հայաստան հասնելու: Դա կարող է լինել Վրաստանի կամ Իրանի տարածքով (կապ չունի՝ ցամաքային, թե օդային): Ով էլ լինի պոտենցիալ մատակարարողը, դա (մատակարարումը) պետք է համաձայնեցվի այս երկու երկրների հետ: Ո՛չ Իրանը, ո՛չ էլ, առավել ևս, Վրաստանը հեշտությամբ չեն համաձայնի բացել իրենց տարածքը այնպիսի զինատեսակների համար, որոնք կարող են Հայաստանին օգնել Ադրբեջանի դեմ հնարավոր ռազմական բախման ժամանակ: Մենք դա տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում: Իսկ Իրանը կարող է նաև չհամաձայնել, որովհետև ինքը նույնատիպ զենք արտադրող է և իր կոմերցիոն ու քաղաքական շահերն ունի:Բայց մի երկրի մասին միշտ մոռանում ենք, և դա Թուրքիան է: Չէ, ես չեմ ասում, որ Թուրքիան ֆրանսիական, հնդկական կամ ամերիկյան զենքը կթույլատրի անցկացնել՝ Ադրբեջանի դեմ կիրառելու նպատակով: Բայց այ Ռուսաստանի կամ Իրանի դեմ կիրառելու համար դժվար թե դեմ լինի: Իսկ եթե ինչ-որ զինատեսակ էլ հանկարծ հայտնվում է Հայաստանում, ապա վերևում նշածս հանգամանքները մի անտեսեք:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ