ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հիբրիդային վիրուսը մեզ մոտ էլ էր հասել

Հիբրիդային վիրուսը մեզ մոտ էլ էր հասել
02.04.2024 | 14:03

1918 ապրիլ, չարաբաստիկ օրեր, հակասական զգացումներ: Մտքեր՝ տագնապահար. էս ո՞նց լրջացավ քայլողների շարժումը, երկիր ու երկինք փուլ են գալու անմիտ խմբավարների այս խաղում:

Բանակի ստորաբաժանման մի քանի ծախուներ էլ են դուրս եկել. սա վերջն է, Տեր:

Վրդովված ու տագնապահար գամվել էի կոմպի էկրանին, գործից ուշանում էի, երկիրն աչքներիս առաջ հօդս էր ցնդում...ու առաջինը, որ մտածում էի՝ ի՛նչ է լինելու Արցախի հետ, ազատագրված շրջանների՝ էս պատահական մարդկանց ոռնոցում:

Շատերս վաղուց գիտեինք, որ երկրին սոցիալական բարեփոխումներ են պետք, անիրավություններին՝ վերջ տրվել, բայց էս ձևո՞վ. կասկածելի ականջներ են երևում՝ անզեն աչքով էլ տեսանելի:

Բանակի մարդը, սրտացավ հայը երբեք չէր ուզի երկիրը քարուքանդ արվեր ա՛յս կերպ, այս խոցելի վիճակով, հազիվ հունի եկող:

Ողջ տքնանքը ջու՜րն է լցվելու՝ այս վախն ու տագնապն էր:

Ո՞նց ասեիր՝ ժողովու՜րդ, կա՛նգ առ, գունավոր հեղափոխությունը դեռ ոչ մեկին օգուտ չի տվել, սրբություններ են մատաղվել անսուրբ ձեռքերով, անմեղներ են տուժել՝ հուդաներից:

Հիբրիդային վիրուսը մեզ մոտ էլ էր հասել, դրսում երեխեքն ու միլիցիայի ավտոներն էին առավոտ ծեգից՝ խմբերով ռռնոցները գլուխները գցել. թե՝ քայլ արա, մերժիր Սերժին... Նողկալի ու անբնական էր նույնիսկ ինձ՝ հավերժ անկուսակցականիս, նախկինների թթուն ցմրուր խմածիս համար:

Ի՞նչ են նշանակում նման վայնասունը, ասֆալտներին թավալվելը, անհոդաբաշխ հնչյուններ արձակելը, ի վերջո, գետանցում ձի փոխելը, այն էլ՝ ինչ ձիով, որ չգիտես ջորի՞ է, թե վարժեցրած, բանթիկը կապած պոնի:

Ավելին, ես վստահ էի, որ Սորոսը հատուկ նյութ էր այս արարածի ձեռքով տարածել օդում՝ զանգվածներին տոնուս տվող, նրանց սև բնազդներն արթնացնող, մյուսներին էլ վարակող:

Մեղքս ինչ թաքցնեմ, հիմա էլ այդ կարծիքին եմ:

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ