38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայկական օրացույցի սևն ու կարմիրը․ Էրդողանը վերցրել է Փաշինյանի անձնագիրը

Հայկական օրացույցի սևն ու կարմիրը․ Էրդողանը վերցրել է Փաշինյանի անձնագիրը
27.09.2024 | 13:07

Օրացույցի վրա կարմիրով նշվում են տոնական ու հանգստի օրերը։ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում կարմիրով ներկվել են մեր հողերը, իսկ օրացույցում կարմիրը փոխարինվել է սևով։ Գրեթե բոլոր օրերը դարձել են սգո օրեր։

4 տարի առաջ այս օրը սկսվեց պատերազմը, որը բերեց Նիկոլ Փաշինյանը։ Նրա քայլերից օգտվեցին Թուրքիան ու Ադրբեջանը՝ անցնելով հարձակման։

4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ոտանավոր էր արտասանում ու մեղադրում Թուրքիային՝ հայերի նոր ցեղասպանությունն իրականացնելու մտադրության համար։ Հիմա նա հեծանիվ է քշում ու հրճվում՝ Էրդողանին տեսնելիս։

Փաշինյանը հրճվում է, քանզի Էրդողանին է պարտական իր կյանքով ու աթոռով։ Էրդողանը կյանք ու աթոռ է նվիրել Փաշինյանին՝ փոխարենը ստանալով Արցախն ու Հայաստանի ապագան կանխորոշելու իրավունքը։ Դատելով ամենից՝ Էրդողանը, պատկերավոր ասած, Փաշինյանի ձեռքից վերցրել է նրա անձնագիրը և շահագործում է թրաֆիկինգի ենթարկվածների պես, որոնցից անձնագրերը Թուրքիայում վերցնում են՝ պոռնոստրկության մատնելուց առաջ։

2020-ի սեպտեմբերի 27-ը չէր լինի, եթե 2018-ի մայիսի 9-ին Նիկոլը չսկսեր բանակցությունների տապալման գործընթացը։ Տապալմանը հետևեցին տավուշյան ու ստեփանակերտյան սադրանքները։ Հետո ունեցանք դավաճանությունների, հիմարությունների, ուրացումների, ստորությունների, խայտառակությունների շարք։

Հիմա Փաշինյանը նոր «սեպտեմբերի 27» է բերում Հայաստանի գլխին՝ «խաղաղասիրության» անվան տակ։ Վարվում է բաց քաղաքականություն․ Նիկոլը Թուրքիայի գրպանում է և Էրդողանի գրկում։

Մեր ընտրությունը մեծ չէ։ Անձնագիրն Էրդողանին հանձնած Նիկոլը Հայաստանը տանում է դեպի «թուրքական տուն»՝ արյունով ու ավերածություններով լեցուն։ Սրա այլընտրանքը Հայաստանի անկախության, անվտանգության համար պայքարն է, որի շրջանակներում է հնարավոր իրական խաղաղություն և իրական զարգացում։ Մայր Հայաստանը բոլորիս ջանքերի կարիքն ունի։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2537

Մեկնաբանություններ