-
18.02.2020|
12:21
Հունվարի 26-ն էր, չորեքշաբթի, ժամը 11-ը: Փարիզում ձյուն չկար, բայց տհաճ, ծակող ցուրտ էր:
Ավենյու Մարսոյում Ալեքսանդր Տեր-Զաքարյանը բարձրացրեց հնամաշ վերարկուի օձիքը, կեպին ուղղեց և քայլերն արագացրեց:
-
17.02.2020|
13:17
58 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը: 1989 թվականից Գ. Ավագյանը՝ որպես ազատ լուսանկարիչ, համագործակցել է տարբեր պարբերականների հետ։
-
17.02.2020|
13:05
Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, ժամը՝ 16։00-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Մեկ օր Աբովենց տանը» խորագրով ճանաչողական շրջայց, որը կիրականացվի ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ուղեկցությամբ։
-
16.02.2020|
19:14
Հայաստանի ազգային պատկերասրահում երկու ամիս ցուցադրվելու են Սալվադոր Դալիի ու Պաբլո Պիկասոյի աշխատանքները: Այս լուրը շրջանառվեց օրեր առաջ: Ավելի ուշ պարզվեցին որոշ մանրամասներ:
-
14.02.2020|
23:18
Ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ անակնկալ է պատրաստել բոլոր սիրահարների համար: Իտալերեն թեմատիկ երգը գրվել է հատուկ արտերկրում «ոսկե ձայն» տիտղոսին արժանացած երգչի համար և արդեն մի քանի օր է՝ հեռարձակվում է Ֆրանսիայի իտալական ռադիոյով: Խոսքերի հեղինակ՝ Անտոնելլա Մազզա, երաժշտությունը Բեռնար Միկաելյանի:
-
14.02.2020|
23:12
Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը երևանյան հանդիսատեսին շուտով կներկայանա միջազգային բազմաժանր էքստրեմալ կրկեսային շոու ծրագրով: Կրկեսային բոլոր ժանրերն ընդգրկված են մեկ ծրագրում:
-
14.02.2020|
13:43
Կառավարության հետ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ եղավ Հրանտ Մաթևոսյանի թանգարան-ինստիտուտի ճակատագիրը:
-
14.02.2020|
02:29
ԱԹԵՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին ընդառաջ կազմակերպվող «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներից է:
-
14.02.2020|
02:27
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ կրկին զբաղեցնում է թատրոնի տնօրենի պաշտոնը: Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերականգնել նրան տնօրենի պաշտոնում, ինչից զրկվել էր մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 28-ի որոշմամբ:
-
14.02.2020|
02:18
Հայ ազգային կերպարվեստը մի անբավ գանձարան է, ցավոք` անհայտ աշխարհին, կամ էլ հայտնի` լոկ մի քանի պերճ անուններով։ Այն էլ մասնագետների և արվեստագետների նեղ և ամփոփ շրջանակների համար։