«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արհեստական շնչառության սարքով դեռ միացված է երկրի կառավարման համակարգին

Արհեստական շնչառության սարքով դեռ միացված է երկրի կառավարման համակարգին
28.05.2024 | 16:43

ՔՊ-ականները անընդհատ ասում են՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ վարչապետ է: Լեգիտիմ համարվող վարչապետը ոստիկանների ու թիկնապահների մեծ ուժերի ուղեկցությամբ սեփական երկրում չի կարողանում ազատ տեղաշաժվել, Սարդարապատ գնաց այն ժամանակ, երբ Բագրատ Սրբազանը հեոացավ այնտեղից։

Բագրատ Սրբազանը լրատվական դաշտում նյուզմեյքերի մենաշնորհը վերցրեց Նիկոլ Փաշինյանից, վերջինս արդեն չի կարողանում նաև ազատ տեղաշարժվել։ Որպես երկրի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանը վերջացած-սպառված է, արհեստական շնչառության սարքով դեռ միացված է երկրի կառավարման համակարգին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ