ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ինչքան էլ մենք մոմեր հալենք, զենքի մեջ է լոկ փրկություն

 Ինչքան էլ մենք մոմեր հալենք, զենքի մեջ է լոկ փրկություն
01.09.2023 | 23:04

Գիշերները՝ հացի հերթում,

Ցերեկները՝ էլի՛ հերթում,

մեր օրերն ենք այսպես թերթում,

մինչև տեսնենք՝ ուր ենք հասնում։

Սովը եկել, շեմին չոքել,

ժանիքներն է անհագ սրում,

թուրքի հետ դաշինք կապել,

բյուր կյանքեր է ուզում տանել։

Ո՛չ տեր ունենք, ո՛չ էլ՝ տերտեր,

ո՛չ դաշնակից, ո՛չ էլ՝ դրկից,

իշխանական սին աթոռից

չեն էլ ուզում մարդիկ պոկվել։

Աստծուն ենք աղոթք ուղղում,

աղ էլ չկա մեր աղոթքում,

ինչքան էլ մենք մոմեր հալենք,

զենքի մեջ է լոկ փրկություն։

Գիշերները՝ հացի հերթում,

ցերեկները՝ նորից հերթում,

հերթ չհասավ մեզ ապրելու,

էլ ի՞նչ մնաց վայելելու։

Լեռնիկ Հակոբյան

Արցախ

21. 08. 2023

Դիտվել է՝ 4592

Մեկնաբանություններ

մանակ նստած է եղել այդ աթոռին»' title='«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»' width='220' height='163' />
«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել