ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արմեն Աշոտյան. Շատ վատ է, որ Հայաստանը չի կարողացել ԵՄ-ին ներկայացնել գերիների հարցով իրական պատկերը

Արմեն Աշոտյան. Շատ վատ է, որ Հայաստանը չի կարողացել ԵՄ-ին ներկայացնել գերիների հարցով իրական պատկերը
29.01.2021 | 20:38

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է.

«Ինչու՞ է ԵՄ-ն կոչ անում վերադարձնել 57 հայ գերիների, եթե նրանց թիվն իրականում ավելի մեծ է։ Լավ է, որ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել ևս 57 հայ զինծառայողի:
Վատ է, որ ԵՄ-ն կոնկրետ թիվ է նշում, այն դեպքում, երբ Հայաստանում այդ թվի մասին իրականում շատ ավելի մեծ տվյալներ կան նույն ՄԻՊ-ի, իրավապաշտպանների կամ Դավիթ Շահնազարյանի աղբյուրներով: Շատ վատ է, որ Հայաստանը չի կարողացել ԵՄ-ին ներկայացնել իրերի իրական պատկերը, և ԵՄ-ն, ըստ ամենայնի, առաջնորդվում է ադրբեջանական աղբյուրներով»:

Դիտվել է՝ 5300

Մեկնաբանություններ