ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հե­տին պլա­ն է մղ­վում գրա­դա­րա­նի բուն գոր­ծա­ռույ­թը

Հե­տին պլա­ն է մղ­վում գրա­դա­րա­նի բուն գոր­ծա­ռույ­թը
14.07.2020 | 13:46

Նոր կո­րո­նա­վի­րու­սով և դրա հա­րու­ցած ար­տա­կարգ հան­գա­մանք­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան են­թա­կա­յու­թյամբ գոր­ծող 12 գրա­դա­րան­նե­րը սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի («Ֆեյս­բուք», «Ինս­տագ­րամ», «Թվի­թեր», «Տե­լեգ­րամ») մի­ջո­ցով մար­տի 16-ից շուր­ջօ­րյա կապ են պահ­պա­նում ըն­թեր­ցող­նե­րի հետ: Գրա­դա­րան­նե­րի տնօ­րե­նու­թյունն ու աշ­խա­տա­կից­նե­րը տա­րա­տե­սակ նա­խագ­ծեր են ի­րա­կա­նաց­նում տնից։ Այս մա­սին տե­ղե­կաց­նում է ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան կայ­քէ­ջը՝ թվար­կե­լով նա­խագ­ծե­րը, ո­րոնք այս օ­րե­րին գրա­դա­րան­նե­րի տնօ­րե­նու­թյունն ու աշ­խա­տա­կից­նե­րը ի­րա­կա­նաց­րել են տնից։


Ար­դյուն­քը ե­ղել է այն, որ գրա­դա­րան­նե­րի միայն ֆեյս­բու­քյան է­ջե­րի հետևորդ­նե­րի թիվն ա­վե­լա­ցել է 17 հա­զար 408-ով՝ դառ­նա­լով 57 հա­զար 652: Առ­ցանց ծրագ­րե­րի 4864 հրա­պա­րա­կում­ներն ա­պա­հո­վել են 4 մի­լիոն 863 հա­զար դի­տում:
Այս­պի­սին է փակ գրա­դա­րան­նե­րի վիր­տուալ ան­ցու­դար­ձը, բայց պար­զից էլ պարզ է, որ հե­տին պլան է մղ­վում գրա­դա­րա­նի բուն գոր­ծա­ռույ­թը՝ գիրք տալն ու առ­նե­լը, ինչն անհ­նար է ըն­թեր­ցող­նե­րի հետ կեն­դա­նի հա­ղոր­դակց­ման բա­ցա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում։ Գրա­դա­րա­նա­յին գոր­ծի մաս­նա­գետ­նե­րը նշում են, որ վե­րա­բաց­վե­լուց հե­տո էլ պետք է ա­պա­հո­վել սահ­ման­ված անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րը և գոր­ծար­կել աշ­խա­տան­քի նոր, կի­սա­հե­ռա­հար մո­դել­ներ՝ գրա­դա­րա­նա­վա­րի և ըն­թեր­ցող­նե­րի հետ կապ է­լեկտ­րո­նա­յին փոս­տի մի­ջո­ցով, բա­ցօ­թյա տա­րածք, ըն­թեր­ցաս­րահ­նե­րում հե­ռա­վո­րու­թյան պահ­պա­նում և այլն։ Կի­սա­հե­ռա­հար հնա­րա­վոր մո­դել­նե­րին ման­րա­մասն անդ­րա­դար­ձել ենք մեր նա­խորդ հրա­պա­րա­կում­նե­րից մե­կում։

Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 10169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ