ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գրքի՝ առաջին առցանց շնորհանդեսը Հայաստանում

Գրքի՝ առաջին առցանց շնորհանդեսը Հայաստանում
30.05.2020 | 21:09

Արձակագիր Սարգիս Գոքորյանն օնլայն տարբերակով իր ընթերցողին է ներկայացրել 5-րդ՝ «Ինչ անեմ քեզ համար» գիրքը:
Շնորհանդեսի ընթացքում հաղորդավար, դերասան Սուրեն Առուստամյանն ու գրքի հեղինակ Սարգիս Գոքորյանը լայվ- զրույցով ներկայացրել են պատմության հետ կապված տեղեկություններ: Գրքի առաջին ընթերցող, մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը ելույթ է ունեցել, նշել, որ հեղինակի՝ «Ինչ անեմ քեզ համար» հարցն ունի մեկ պատասխան՝ «Շարունակի՛ր գրել, Սարգիս»,- ասել է նա: Շնորհանդեսի ժամանակ հեղինակի բոլոր գրքերի լավագույն ընթերցող է ճանաչվել հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը, ով այդ կոչմանն արժանացել է նախորդ շնորհանդեսի ընթացքում՝ «Ո՞վ է երրորդը» գիրքն ամբողջությամբ ընթերցելու համար: Շնորհանդեսի ընթացքում խոսել է նաև գրքի կազմի նկարի հեղինակ Կարեն Բաղդասարյանը, ով պատմել է թե ինչպես ծնվեց արմատներով մարդը, բացի այդ՝ տեսանյութով ներկայացվել է Սարգիս Գոքորյանի գրական ուղին:
Սարգիս Գոքորյանի հինգերորդ՝ «Ինչ անեմ քեզ համար» գիրքը
պատմում է քսան տարի հոգեբուժարանում բանտարկված կնոջ, գեներալ ամուսնու և երիտասարդ հոգեբանի կյանքի մասին: Գրքի իրադարձությունները զարգանում են հոգեբանի բացահայտումների հիման վրա:
Հաշվի առնելով համաշխարհային պանդեմիան՝ շնորհանդեսն առցանց էր:

Դիտվել է՝ 3562

Մեկնաբանություններ