ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բյուրականի աստղադիտարանը՝ համավարակի ժամանակ

Բյուրականի աստղադիտարանը՝ համավարակի ժամանակ
27.05.2020 | 13:54

ՀՀ ԳԱԱՎ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը տեղեկացնում է, որ չնայած դժվարինժ ամանակներին՝աստղադիտարանը շարունակում է կանոնավոր կերպով իրականացնել իր գիտական և այլ գործունեությունը՝ պահպանելով, իհարկե, անվտանգության բոլոր կանոնները։

Բյուրականի աստղադիտարանում անընդհատ կատարվում են ախտահանման աշխատանքներ, իսկ աշխատակիցների՝ աստղադիտարան տեղափոխումը համաճարակի շրջանում կատարվում է նոր ռեժիմով, այն է՝ քաղաքի տարբեր հատվածներ ընդգրկող նոր երթուղիների կազմակերպմամբ հանրային երթուղիների օգտագործումից խուսափելու համար։ Աստղադիտարանի ավտոբուսով երթևեկելիս դիմակի կրելը պարտադիր է։ Սակայն գիտաշխատողներին թույլ է տրված ցանկության դեպքում աշխատել նաև տանից։
Յուրաքանչյուր աշխատանքային օրվա սկզբում Բյուրականի աստղադիտարանում կատարվում է աշխատակիցների ջերմաչափում, իսկ աշխատանքային ժամերին վերջիններս պարտավորվում են կրել դիմակներ և պահպանել միջանձնային հեռավորություն։ Մարդկային կուտակումներից և վարակի տարածումից խուսափելու նպատակովբոլոր մասսայական միջոցառումները՝ հավաքներ, ժողովներ, սեմինարներ, կատարվում են առցանց եղանակով։ Ինչ վերաբերում է այցելություններին և հանրային միջոցառումներին, ապա դրանք ժամանակավորապես դադարեցվել են։ Այցելությունները (էքսկուրսիաները) նախատեսվում է վերսկսել հունիսի 1-ին, սակայն իրավիճակի փոփոխման և պարետի որոշումների համաձայն սահմանափակումը կարող է շարունակվել։Հետագա տեղեկատվությունը կտեղադրվի մեր ֆեյսբուքյան էջում։

Դիտվել է՝ 7002

Մեկնաբանություններ