ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բյուրականի աստղադիտարանը փարիզ-սակլեյ համալսարանի ամսագրի էջերում

Բյուրականի աստղադիտարանը փարիզ-սակլեյ համալսարանի ամսագրի էջերում
26.03.2020 | 18:43

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հայտնվել է Փարիզ-Սակլեյ համալսարանի ամսագրի էջերում։

Հոդվածը նվիրված է ԲԱ և Փարիզ-Սակլեյ համալսարանի միջև համագործակցությանը, ԲԱ «Աստղագիտական շրջահայություններ» գիտահետազոտական բաժնի և ԲԱ տնօրեն, վերոնշյալ բաժնի ղեկավար Արեգ Միքայելյանի գործունեությանը։
Վերջին մի քանի տարիների ընթացքում Արեգ Միքայելյանը զբաղվել է քվազարների և Սեյֆերտի տիպի գալակտիկաների ուսումնասիրությամբ։ Աստղագիտական շրջահայությունների շնորհիվ նրան և նրա թիմին հաջողվել է տիեզերքում հայտնաբերել հազարավոր նոր մարմիններ՝ սպիտակ թզուկներ, կապույտ աստղային օբյեկտներ, ակտիվ գալակտիկաներ, ենթակարմիր, ռադիո և ռենտգենյան աղբյուրներ և այլն։


Արեգ Միքայելյանի խումբը երկար տարիներ է, ինչ համագործակցում է Ալեն Սարկիսյանի լաբորատորիայի՝ LATMOS-ի հետ։ Այս համագործակցությունն իրենից ենթադրում է համատեղ հոդվածների հրապարակում, մասնակցություն եվրոպական ծրագրերին և ավելին։ Հարկ է նշել, որ այս կապը սկիզբ է առել դեռևս 2005թ-ին, երբ թե՛ Ֆրանսիան, թե՛ Հայաստանը զբաղվում էին սեփական վիրտուալ աստղադիտարանների ծրագրերի մշակմամբ։

Դիտվել է՝ 4510

Մեկնաբանություններ