ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Թումանյանի ծննդյան օրը՝ «Գիրք նվիրելու օր»

Թումանյանի ծննդյան օրը՝ «Գիրք նվիրելու օր»
19.02.2020 | 14:10

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին կնվիրի նոր հրատարակված գրքեր։ Բաշխման գործընթացը մարզերում նախատեսվում է կազմակերպել մարզպետարանների միջոցով։

Դպրոցները հարցերի դեպքում կարող են զանգահարել նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն:

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ անցկացվող մյուս միջոցառումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Դիտվել է՝ 2099

Մեկնաբանություններ