ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նոր ծրագ­րեր, նոր խն­դիր­ներ, նոր տնօ­րեն

Նոր ծրագ­րեր, նոր խն­դիր­ներ, նոր տնօ­րեն
14.02.2020 | 02:27
Ա­լեք­սանդր Սպեն­դիա­րյա­նի ան­վան օ­պե­րա­յի և բա­լե­տի ազ­գա­յին ա­կա­դե­միա­կան թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, ՌԴ վաս­տա­կա­վոր ար­տիստ ԿՈՆՍ­ՏԱՆ­ՏԻՆ ՕՐ­ԲԵ­ԼՅԱ­ՆԸ կրկին զբա­ղեց­նում է թատ­րո­նի տնօ­րե­նի պաշ­տո­նը: Վե­րաքն­նիչ դա­տա­րա­նը ու­ժի մեջ է թո­ղել ա­ռա­ջին ա­տյա­նի դա­տա­րա­նի ո­րո­շու­մը՝ վե­րա­կանգ­նել նրան տնօ­րե­նի պաշ­տո­նում, ին­չից զրկ­վել էր մշա­կույ­թի նա­խա­րա­րի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րող Նա­զե­նի Ղա­րի­բյա­նի 2019 թվա­կա­նի մար­տի 28-ի ո­րոշ­մամբ:
Թատ­րո­նում Օր­բե­լյա­նի վե­րա­դար­ձի լու­րը ո­մանք ու­րա­խու­թյամբ են ըն­դու­նել, ո­մանք՝ ոչ, ար­ձա­գանք­նե­րը տար­բեր են, ին­չը, ըստ Օր­բե­լյա­նի, բնա­կան է: Նա­խա­րա­րու­թյան հետ Օր­բե­լյա­նի 2017-ին կն­քած աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նա­գի­րը (ո­րի հա­մա­ձայն ստանձ­նել է օ­պե­րա­յին թատ­րո­նի տնօ­րե­նի պաշ­տո­նը) ա­վարտ­վում է այս տար­վա օ­գոս­տո­սին: Ժա­մա­նակն այն­քան էլ շատ չէ, այն­պես որ, ըն­դգ­ծում է՝ պետք է աշ­խա­տել, ըն­թա­ցիկ ներ­կա­յա­ցում­ներ ա­նել, բե­մադ­րել նոր ներ­կա­յա­ցում­ներ, վա­յե­լել օ­պե­րան, բա­լե­տը, ե­րաժշ­տու­թյու­նը: Մաեստ­րոն հույս ու­նի, որ այն, ինչ ա­ռա­ջի­կա­յում ծրագ­րե­լու են, կկա­րո­ղա­նան ի­րա­կա­նաց­նել: Ցա­վով նշեց, որ բո­լոր այն պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, հյու­րա­խա­ղե­րը, որ ու­նեին նա­խորդ տար­վա ապ­րի­լից, հայտ­նի պատ­ճառ­նե­րով ստիպ­ված էին չե­ղար­կել, հե­տաձ­գել. «Ես պայ­մա­նա­գիր էի կն­քել Դու­բա­յում մեր հյու­րա­խա­ղե­րի հա­մար, նա­խորդ կա­ռա­վա­րու­թյու­նը իր վրա էր վերց­րել ուղևո­րու­թյան ճա­նա­պար­հա­ծախ­սը, իսկ նոր կա­ռա­վա­րու­թյու­նը հրա­ժար­վեց վճա­րել ճա­նա­պար­հա­ծախ­սի հա­մար, երբ ես հարց­րի` ի՞նչ ա­նեմ, հյու­րա­խա­ղե­րը չե­ղար­կե՞մ, ինձ պա­տաս­խա­նե­ցին, որ ի­րենց հա­մար միևնույնն է»: Նա­խա­րա­րու­թյունն իր վե­րա­բեր­մուն­քը թատ­րո­նի հան­դեպ հս­տակ ցույց է տվել, իսկ թե հի­մա ինչ վե­րա­բեր­մուն­քի են ար­ժա­նա­նա­լու, պարզ կլի­նի ղե­կա­վա­րու­թյան հետ նա­խա­տես­վող հան­դի­պու­մից հե­տո: Որ­պես­զի պարզ լի­նի ստեղծ­ված պատ­կե­րը, Օր­բե­լյա­նը մատ­նան­շեց օ­պե­րա­յին թատ­րո­նում բե­մադ­րած ներ­կա­յա­ցում­նե­րը, ո­րոնց ի­րա­կա­նաց­մա­նը պե­տու­թյու­նը ոչ մի մաս­նակ­ցու­թյուն չի ու­նե­ցել՝ «Մա­նոն», «Չի­պո­լի­նո»:
Վա­չե Շա­րա­ֆյա­նի «Հին աստ­ված­ներ» բա­լե­տը բե­մադ­րում են ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան տրա­մադ­րած դրա­մաշ­նոր­հով: Վեր­ջին ան­գամ պե­տու­թու­նից ա­ջակ­ցու­թյուն են ստա­ցել 2016-ին «Դի­մա­կա­հան­դես» ներ­կա­յաց­ման հա­մար, բայց գու­մա­րը չի բա­վա­կա­նաց­րել, և Օր­բե­լյանն է ստիպ­ված ե­ղել հոգ տա­նել, որ ներ­կա­յա­ցու­մը կա­յա­նա: «Ինչ­պես Վի­լեն Շմա­վո­նիչն էր ա­սում ա­մե­նուր՝ ե­թե չլի­ներ Օր­բե­լյա­նը, ներ­կա­յա­ցու­մը չէր լի­նի»,- ըն­դգ­ծեց օ­պե­րա­յին թատ­րո­նի տնօ­րենն ու գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա­րը: Տե­ղե­կաց­րեց, որ չեն ստա­նում գու­մար նաև թատ­րո­նի տա­նի­քի վե­րա­նո­րոգ­ման հա­մար. անձրևնե­րի և ձյան տե­ղում­նե­րի ժա­մա­նակ տա­նի­քը կա­թում է: Այ­նինչ, որ­քան ուշ լուծ­վի խն­դի­րը, այն­քան շատ կլի­նեն ծախ­սե­րը: Օ­դա­փոխ­ման եր­կու հա­մա­կար­գե­րը կա՛մ վատ են աշ­խա­տում, կա՛մ ընդ­հան­րա­պես չեն աշ­խա­տում, ո­րի պատ­ճա­ռով էլ ամ­ռա­նը՝ շոգ ե­ղա­նա­կին, թատ­րո­նը չի կա­րո­ղա­նում աշ­խա­տել: Կոնս­տան­տին Օր­բե­լյա­նը հույս ու­նի, որ այս խն­դիր­նե­րը կքն­նարկ­վեն ԿԳՄՍ նա­խա­րա­րի տե­ղա­կալ Ա­րա Խզ­մա­լյա­նի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ ու ո­րո­շա­կի լու­ծում կս­տա­նան:
Կվե­րա­դառ­նա՞ն ար­դյոք թատ­րո­նի հո­վա­նա­վոր­նե­րը: Պետք է նոր բա­նակ­ցու­թյուն­ներ տար­վեն, կա­յու­նու­թյուն լի­նի: Բայց նոր ու բնա­կա­նոն զար­գա­ցում­ներ են սպաս­վում: Ինչ­պես ար­դեն նշե­ցինք, օ­գոս­տո­սին կանց­կաց­վի տնօ­րե­նի թա­փուր պաշ­տո­նի հա­մար մր­ցույթ: Նոր տնօ­րենն ըն­տր­վում է ե­րեք տա­րով: «Կշա­րու­նա­կի՞ Օր­բե­լյա­նը աշ­խա­տել որ­պես գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար» հար­ցին ի պա­տաս­խան Օր­բե­լյանն ա­սաց, որ գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա­րին ընտ­րում է տնօ­րե­նը, հարցն այն է, թե ով է լի­նե­լու տնօ­րե­նը:
Այն, ինչ հս­տակ է, սպաս­վող լիա­շունչ աշ­խա­տանքն է: Մաեստ­րոն անդ­րա­դար­ձավ նաև օ­պե­րա­յին փա­ռա­տո­նի լի­նել-չլի­նե­լու հար­ցին:
«Երևա­նի ա­ռա­ջին մի­ջազ­գա­յին օ­պե­րա­յին փա­ռա­տո­նը» մեկ­նար­կել է ապ­րի­լի 27-ին, նվիր­ված էր Գե­ղամ Գրի­գո­րյա­նին: Հրա­վիր­վել էին Հաս­միկ Գրի­գո­րյա­նը, Բար­բա­րա Ֆրի­տո­լին, Գեոր­գի Գագ­նի­ձեն: Կոնս­տան­տին Օր­բե­լյա­նը նպա­տակ է ու­նե­ցել փա­ռա­տոնն ի­րա­կա­նաց­նե­լու նաև 2019-ին, բայց չի հասց­րել, գու­ցե այս տա­րի փոր­ձեն ի­րա­կա­նաց­նել, ո­րով­հետև շատ կու­զեր, որ այդ փա­ռա­տո­նը ա­վան­դա­կան դառ­նար:
Ա­վան­դա­կան հին ներ­կա­յա­ցում­նե­րը նոր լու­ծում­նե­րով բե­մադ­րե­լու հարցն էլ քն­նարկ­վեց: Մաեստ­րո­յի բնո­րոշ­մամբ՝ հնա­րա­վոր չէ կրկ­նել ա­մեն հի­նը: Ա­սում է՝ «Մա­նո­նը» բե­մադ­րե­ցին վառ ու հե­տաքր­քիր լու­ծում­նե­րով, հայ­տա­րա­րել են մր­ցույթ «Ա­նու­շի» նոր բե­մադ­րու­թյան հա­մար, բնա­կան է, որ «Ա­նու­շը» Գլեն­դե­լում չեն ցու­ցադ­րե­լու, բայց փաստն այն է, որ դա հնա­րա­վոր է վե­րա­կանգ­նել բո­լո­րո­վին այլ ձևով, ոչ թե զգեստ­նե­րը փո­խել, այլ, օ­րի­նակ, կի­րա­ռել ե­ռա­չափ ա­նի­մա­ցիա, վառ, դի­նա­միկ, հե­տաքր­քիր ներ­կա­յա­ցում բե­մադ­րել: Ի­րեն հարց­րել են՝ երբ են «Ա­նու­շը» ԱՄՆ-ում ներ­կա­յաց­նե­լու: «Մեր ու­նե­ցած բե­մադ­րու­թյամբ չենք կա­րող ներ­կա­յա­նալ ԱՄՆ-ում, բայց նոր մի բան ա­նե­լու դեպ­քում հնա­րա­վոր է»- պար­զա­բա­նեց մաեստ­րոն:- Ար­դեն լսում­ներ են ե­ղել, 5-6 ա­ռա­ջարկ ենք ստա­ցել, դեռ ոչ ո­քի չենք ընտ­րել, բո­լո­րի ա­րա­ծը շատ մոտ էր նրան, ինչ ար­դեն ու­նենք: Մար­դիկ մի քիչ վա­խե­նում եմ դուրս գա­լուց ա­վան­դա­կա­նի շր­ջա­նա­կից»:
Սերժ Ա­վե­տի­քյա­նի «Ա­նու­շը», որ տա­րի­ներ ա­ռաջ ներ­կա­յաց­վեց Սուն­դու­կյա­նի ան­վան ազ­գա­յին ա­կա­դե­միա­կան թատ­րո­նում, աղ­մուկ ու դժ­գո­հու­թյուն ա­ռա­ջաց­րեց: Օր­բե­լյանն ըն­դգ­ծում է ՝ «Ա­նու­շի» նոր մեկ­նա­բա­նու­թյու­նը պետք է ար­վի ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով՝ դե­կո­րա­ցիան, հա­գուս­տը, կա­տա­րու­մը պետք է գե­ղե­ցիկ ու ճա­շա­կով լի­նեն, և ի­հար­կե, այդ ա­մե­նի հա­մար գու­մար է պետք: Շատ է ցան­կա­նում, որ այս տա­րի բե­մադր­վի «Ա­նու­շը»: «Հո­բե­լյա­նա­կան տա­րին ան­ցավ, բայց «Ա­նու­շը» մնում է, մենք պար­տա­վոր ենք դա ա­նել»,- եզ­րա­հան­գեց Օր­բե­լյա­նը:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն
Դիտվել է՝ 5611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ