ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վենետիկում կառնավալ է

Վենետիկում կառնավալ է
11.02.2020 | 16:17

Դիմակահանդեսների և տպավորիչ երեկույթների սիրահարներն ամբողջ աշխարհից հավաքվել են Վենետիկի ամենամյա կառնավալին: 1966-ից ամենաուժեղ հեղեղումներից մի քանի ամիս անց քաղաքը վերադառնում է բուռն տուրիստական կյանքին: Պաճուճազարդ հագուստներով և Միջնադարի ոճով դիմակներով մարդիկ լցրել են Վենետիկի փողոցներն ու ջրանցքները: Փառատոնն անցկացվում Է Մեծ պահքի նախօրեին: Կառնավալի ավանդույթն սկիզբ է առել 11-րդ դարում: Արգելքների ու վերափոխումների երկար պատմությունից հետո 1979-ին կառավարությունը վերսկսեց կառնավալի ամենամյա անցկացումը, որին հավաքվում են կես միլիոնից ավելի զբոսաշրջիկներ: Այս տարվա կառնավալի թեման է՝ խաղ, սեր և խենթություն: Տոնը սկսվել է փետրվարի 9-ին ջրային շքերթով, որին հետևել են հազարավոր հանդիսականներ: Կառնավալը կշարունակվիմինչև փետրվարի 25-ը:

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ