Մի թատրոնի շենքի պատմություն
13.12.2019 | 01:04
Երևանի մնջախաղի պետական թատրոնի սեփական տարածք ունենալու հարցը հանգուցալուծվել է: Գևորգ Քոչարի 21 հասցեում ազդարարվեց մնջախաղի թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքների մեկնարկը: ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ սա վերջնական է, եղել է ներքին պայմանավորվածություն, որ ոչինչ չեն հայտնելու, ոչինչ չեն ասելու խնդրի կարգավորման մասին, մինչև շինարարական աշխատանքների մեկնարկը. «Այ հիմա բոլոր փաստաթղթերը կարգավորված են, հատկացումները հաստատված, և մենք հստակ կարող ենք ասել, որ Երևանի մնջախաղի պետական թատրոնն ունի իր հանգրվանը, իր ստեղծագործական օջախը: Սրան սպասում էին բոլորը»: Փոխնախարարը տեղեկացրեց նաև՝ այս տարի շինարարական աշխատանքների համար հատկացվելու է 46 միլիոն դրամ, մյուս տարի՝ 166 միլիոն 300 հազար դրամ:
Տեղի ընտրությունն ունի իր փիլիսոփայությունը: Արա Խզմալյանը մանրամասնում է՝ դրամատիկական թատրոնի դեմ դիմաց լինելու է մնջախաղի թատրոնը, քիչ այն կողմ կամերային թատրոնն է, ավելի ներքև՝ խամաճիկների թատրոնը, մի քիչ էլ որ ձգենք, կհասնենք տիկնիկայինին: Այլ կերպ ասած՝ քաղաքի այդ փոքր հատվածում գրեթե կողք կողքի գործում են մի քանի թատրոն՝ ստեղծելով թատերական միջավայր:
Հիշեցնենք, որ մնջախաղի թատրոնը երկար է սպասել այս օրվան: Տարածք ունենալու հարցը մշտապես օրակարգում էր և հասցեն էլ մշտապես փոխվում էր: 2012 թվականին, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, շենքի կառուցման համար թատրոնին տարածք էր հատկացվել Հյուսիսային պողոտայում, 2017-ին, գործունեություն ծավալելու նպատակով, հատկացվել էր ազգային գրապալատի շենքը։ 2018-ին խոստացան Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքը (այստեղ երկար տարիներ տեղակայված էր հանրապետական զինկոմիսարիատը): Թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալական հիմունքներով։ Թատրոնը ստեղծվել է 1974-ին, այս տարի նշում է հիմնադրման 45-ամյակը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ