ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Աճուրդի կհանվեն Փարաջանովի նամակները

Աճուրդի կհանվեն Փարաջանովի նամակները
06.12.2019 | 17:59

Սերգեյ Փարաջանովի՝ բանտում գրված նամակները աճուրդի կհանվեն: Այս մասին գրում է ռուսական Лента-ն:

Աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Մոսկվայում «12-րդ աթոռ» աճուրդի տանը:
«Նմակների հետ մեկտեղ աճուրդի կահնվի նաև Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմի սցենարի օրինակներից մեկը: Փարաջանովի նամակներից յուրաքանչյուրի համար նախնական գին է սահմանվել 325 ռուբլին: Նամակները, նշենք, Փարաջանովը քրոջն ու զարմիկին է ուղարկել»,- գրում է աղբյուրը:


Նշենք, որ նամակների հետ վաճառքի են հանվել նաև Փարաջանովի լուսանկարները:

Դիտվել է՝ 1575

Մեկնաբանություններ