ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ստե­փան Ա­լա­ջա­ջ­յան» մր­ցույթն ու­նի մեկ ան­վա­նա­կարգ՝ վեպ

«Ստե­փան Ա­լա­ջա­ջ­յան» մր­ցույթն ու­նի մեկ ան­վա­նա­կարգ՝ վեպ
06.12.2019 | 01:45
Մեկ­նար­կել է ար­ձա­կի «Ստե­փան Ա­լա­ջա­ջյան» մր­ցույ­թը։ Այս տա­րի այն ու­նի մեկ ան­վա­նա­կարգ՝ վեպ։ Մր­ցա­նա­կը՝ 1000 ԱՄՆ դո­լա­րին հա­մար­ժեք դրամ։ Մաս­նակ­ցել ցան­կա­ցող­նե­րը կա­րող են ներ­կա­յաց­նել 2019-ից մինչև 2020 թ. հու­նիս հրա­տա­րակ­ված գր­քե­րը։ Ման­րա­մաս­նե­րին կա­րե­լի է ծա­նո­թա­նալ «Կա­յա­րան» պար­բե­րա­կա­նի կայ­քում (kayaranmag.am):
Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված ժան­րա­յին այս սահ­մա­նա­փա­կու­մը կամ ճիշտ կլի­նի ա­սել, ընտ­րու­թյու­նը: «Ստե­փան Ա­լա­ջա­ջյան» մր­ցույ­թի հա­մա­հիմ­նա­դիր, ար­ձա­կա­գիր Սու­սան­նա Հա­րու­թյու­նյա­նը պար­զա­բա­նում է. «Ընտ­րու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ պատմ­ված­քի մր­ցույթ­ներ կան մեր գրա­դաշ­տում: Երկ­րորդ՝ մեր ե­րի­տա­սարդ­նե­րը մեկ հա­ջող պատմ­վածք հրա­տա­րա­կե­ցին՝ ի­րենց գրող են հռ­չա­կում: Մե­կը մի քիչ ծա­վա­լուն էս­սե է գրում, գո­ռում է՝ վեպ գրե­ցի։ Հաս­կա­նա­լի է, որ վեպ գրե­լը աշ­խա­տա­տար է, ա­մեն օր ֆեյս­բու­քում չես դնի, լայք չես հա­վա­քի, մի խոս­քով, ժան­րի զար­գաց­ման հա­մար է մր­ցույթն անց­կաց­վում այս ան­վա­նա­կար­գում»:
Մր­ցույ­թը կամ­փոփ­վի 2020-ի սեպ­տեմ­բե­րին։ Նշենք, որ ան­ցյալ տա­րի Ստե­փան Ա­լա­ջա­ջյա­նի ան­վան ար­ձա­կի մր­ցույ­թի հաղ­թող­ներն էին Նա­զիկ Հա­կո­բյա­նը («Նրա հոգ­սը»), Հրաչ Բեգ­լա­րյա­նը («Կի­նը և ե­ռա­փեղկ հա­յե­լին»): Մր­ցույ­թը «Կա­յա­րան» գրա­կան ա­կում­բի և «Ա­լա­ջա­ջյան» հիմ­նադ­րա­մի հա­մա­տեղ նա­խա­ձեռ­նու­թյունն է: Կա­րող են մաս­նակ­ցել ՀՀ-ի, Ար­ցա­խի և Սփուռ­քի մեր հայ­րե­նակ­ցի­նե­րը: Մր­ցույթն անց­կաց­վում է երկ­րորդ ան­գամ, նպա­տակ կա այն դարձ­նե­լու ա­մե­նա­մյա:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 6396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ