ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Կմեկնարկի «Բերդ համայնքի առաջին երիտասարդական փառատոնը»

Կմեկնարկի «Բերդ համայնքի առաջին երիտասարդական փառատոնը»
22.07.2019 | 18:53

Հուլիսի 23-26-ը ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի կունենա «Բերդ համայնքի առաջին երիտասարդական փառատոնը: Փառատոնն իրականացվում է Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ: Ստորև ներկայացնում ենք «Բերդ համայնքի առաջին երիտասարդական փառատոնի» 4 օրերի համառոտ նկարագիրը.


«Մշակութային օր»
Հուլիսի 23-ին՝ժամը 14:00-ին, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը կբացվի ցուցահանդես-վաճառք (կշարունակվի մինչևհուլիսի 26-ը), որտեղ կցուցադրվեն Բերդհամայնքի երիտասարդ մշակութային գործիչների, ինչպես նաև համայնքի տարբեր մշակութային խմբակների աշխատանքները:


«Կրթության օր»
Հուլիսի 24-ին՝ժամը 11:00-ից, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը տեղի կունենա բաց դաս՝ կառավարման և զարգացման խորհրդատուԿարեն Սարգսյանի դասախոսությամբ:


«Սպորտային օր»
Հուլիսի 25-ին՝ժամը 10:00-ին, կմեկնարկի վազքի մրցույթ: Վազքուղին կձգվի Բերդքաղաքի պատմական Կածարաթ տեղանքից մինչև Տավուշ բերդ:


«Գալահամերգ»
Հուլիսի 26-ին, ժամը 18:00-ից Բերդի համայնքապետարանի շենքի հարակից հրապարակում տեղի կունենա փառատոնի ամփոփում և համերգային ծրագիր, որին կմասնակցեն սիրված և ճանաչված երգիչներ:

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ