ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Նոր թատերաշրջանը նոր ներկայացումներով

Նոր թատերաշրջանը նոր ներկայացումներով
19.06.2019 | 11:51

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր թատերաշրջանը սկսելու է նոր ներկայացումներով: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը: «Թռիչք» ներկայացումը բեմադրում է թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը: Մեր օրերին բնորոշ խորհուրդ ունի ներկայացումը. թռչուններին տրվել է ազատություն, սակայն նրանք չգիտեն ինչ անեն այդ ազատության հետ: Նոր մեկնաբանությամբ ներկայացվելու է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պիեսը: Փոքրիկ հանդիսատեսի համար պատրաստվում է «Բուրատինոյի արկածները» ներկայացումը նոր մոտեցմամբ:


Մինչ նոր ներկայացումները, Գյումրու թատրոնը հանդես կգա երևանյան հյուրախաղերով: Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում հունիսի 27-ին և 28-ին կներկայացվի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը: Ի դեպ այս ներկայացումը ավելի քան քսան անգամ բեմ է բարձրացել մայրաքաղաքում:
Նախատեսվում է նաև նախագիծ ռոք խմբի հետ, որի հիմքում կլինի Գյումրու ֆոլկ երաժշտությունը:

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ