-
12.10.2024|
11:53
Հայ ազգը ծննդյան պատճառ է գոհարների, որոնցով հիանում է աշխարհը, բայց ինքը շատ անգամ չգիտի, և տեղին են այս տողերը.
«Ձեզ ով էր ստիպում մեզ աստղերի պես ցիրուցան անեք,
Որ միշտ մեզ տեսնեք, ուր էլ որ գնաք... »:
-
12.10.2024|
11:31
Իշխանությունը Մարտի 1-ի թեման կրկին բերեց դատարան. արհեստականորեն, դժվարությամբ, բայց՝ համառորեն։ Խնդիրը՝ այս էմոցիոնալ թեման հերթական անգամ վաճառել հոգնած, ծանր իրականությունից շշմած մեր հասարակությանը...
-
12.10.2024|
10:26
Բացառիկ խելք, ազնիվ, սկզբունքային, անկաշառ, աննահանջ ու մաքրամաքուր` ինչպես ինքն էր։
Կյանք, որ անմնացորդ ծառայություն էր իր ժողովրդին, խոսք, որ անվրեպ կրակվում էր դիմացինի ճակատին, իր գենին, ցեղին անխարդախ նվիրում:
-
12.10.2024|
09:24
Եթե հավատանք մամուլի հրապարակումներին, ՔՊ վարչությունը մերժել է արդարադատության նախարարի բոլոր թեկնածուներին, այդ թվում՝ Արփի Դավոյանին: Դա ցուցիչ է՝ ինչպես է Փաշինյանը օգտագործում յուրայիններին:
-
12.10.2024|
08:21
Եվ այսպես, շուտով կգա 2024 թ. նոյեմբերը, որը խորհրդանշում է Արցախյան երկրորդ պատերազմի ավարտը՝ Հայաստանի բազմադարյան պատմության ծանր կորուստների հիշողություններով: Չորս տարի անցավ, բայց դեռ պարզ չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ճակատագիրը, որը փաստացի նշանակում է կիսապատերազմական դրության պահպանում:
-
12.10.2024|
07:19
Երկիր մոլորակը տնքում է պատերազմներից։ Եթե դարեր առաջ նետն ու աղեղն էր, միմյանց սրախողող անելն էր, բնակավայրերը հրդեհելն էր, ապա հիմա․․․
-
12.10.2024|
06:03
Մեծ քաղաքականության մեջ չկա հավատարմություն, խոստում կամ բարեկամություն։
-
12.10.2024|
00:14
Հիշեք այս, երբ Աստծուն փառք կտաք Ինձ համար, որովհետև Ես այսպես գոհություն հայտնեցի Աստծուն` ձեզ` իբրև նվեր Ինձ տալու համար: Երկրի վրա ապրած Իմ դառնության ժամին` ուրախություն նշուլեց ու հրճվանքով լցրեց Ինձ` Իմ ցավի մեջ, քանի որ տեսա, որ Հորս կողմից Ինձ տրված հոգիները պահեցին Իմ խոսքը:
-
12.10.2024|
00:01
Փա՜ռք Քեզ, Տէր Աստուա՛ծ մեր, որ պարգեւեցեր զօրս զայս բարեաւ եւ խաղաղութեամբ անցուցանել:
-
11.10.2024|
21:22
Թո՛ղ հիմար թվամ, թո՛ղ լինեմ թերի,
Միայն թե հանկարծ սիրտս չփոխվի,
Որ, չլինի թե, հանկարծ քարանա,
Եվ այլոց ցավին անհաղորդ մնա։