38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Թամամ աշխարհ պտուտ էկանք»

«Թամամ աշխարհ պտուտ էկանք»
12.08.2008 | 00:00

ԵԿԵԼ ԷՐ ՍՐԲԱԳՐԵԼՈՒ ԱՖՅԱՆԻ ՍԽԱԼՆԵՐԸ
Հովհաննես Թամամյանի հայտնությունը մարտի մեկի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում այլ կերպ, քան արտահերթ, չէր կարող լինել: Հազար ու մի պատճառով, բայց նախ և առաջ` «օպերատիվ ծառայության», ինչին էլ «կոչված» է վերջինս։
Եվ, ուրեմն, խիստ գործնական, անչափ լուրջ, «պապկան» ձեռը, բոլորիս նկատմամբ համաչափ հարգալից, սպորտային քելքով, բարեհամբույր ժպիտով Հովհաննես Թամամյանը սահեց սենյակով մեկ ու նույնքան հանդիսավոր զբաղեցրեց իր տեղը, հասկացնելով` ինքը մեր իմացած Թամամյանը չէ, ինքը հատուկ թրեյնինգ է անցել մինչ էստեղ գալը ու Աֆյանի նման միամիտ բաներ չի՜ ասելու: ՈՒ որ կարակուլե գլխարկը գլխին չէր, ու չէր հայհոյում, հազիվ տեղը բերեցինք ցույցեր ցրող, ժողովուրդ ծեծող, ՀԺԿ գրասենյակի դռների վրա սեփական կոշիկների «տատուները» (դաջվածքները) թողնող, լրագրողներիս ահավոր անհարգալից վերաբերվող, Քոչարյանին իր անձնական պահպանության տակ պահող, վերջինիս հետ Ծաղկաձորում «լիժա քշող» (չար-թունավոր լեզուներն ասում են, որ ամեն անգամ քրեական հետախուզության վարչության պետն անձամբ է կռացել և կապել պարոն նախագահի դահուկի «կոճգամները». երևի լիարժեք անվտանգության համար) պարոն գնդապետին:
Այո, «թրաշված» ու խնամված Թամամյանը եկել էր իրենից «մաստեր-կլաս» ցուցանելու, սրբագրելու Աֆյանի սխալները` խնամքով թաքցնելով իրական Թամամյանին ոստիկանական չակրաների ենթաշերտում: Նա ոչ մի անգամ չօգտագործեց «Թատերական հրապարակ» եզրույթը ու լիաբերան արտաբերում էր «Ազատության հրապարակ» տերմինը, գրեթե չշփոթվեց ու անվերջ կրկնեց` «ուղիղ կպատասխանեմ» (իմա` թամամ), «պատասխաններս էլ այնպես կկառուցեմ, որ հանկարծ չասեք` քրեական վարչության պետը ստում է»:
ՈՒ հենց այդ պահից սկսած` քրեական վարչության պետը սկսեց լիաթոք ու համաչափ ստել, պնդելով, ասենք, որ օպերատիվ գործողությունները սկսելուց առաջ իրենք մի քանի անգամ զգուշացրել են ցուցարարներին, որ «տեղազննում» են իրականացնում. արժանահավատության համար Թամամյանն անձամբ կարդաց մի լավ-օրինակելի տեքստ` ուղղված վաղուց Ազատության հրապարակը լքած ցուցարարներին:
Ասին` բոլ կարդաս. սույնի տեսագրությունը կա՞: «ՈՒղիղ պատասխանեմ», ու պատասխանեց` «չպատասխանեմ էդ հարցին» (օգտակար խորհուրդ պարոն գնդապետին` հետին թվով նկարահանեք նաև այդ տեքստի ընթերցումը «Հայֆիլմի» տաղավարներից մեկում, պրծեք):
Ընթերցանության «ժամից» հետո գնդապետ Թամամյանը հարկ համարեց նաև ասել, որ, կարդային-չկարդային տեքստը, ցուցարարները «լսելու տեղ չդրեցին այն»: Ինչպես տեսնում եք, Թամամյանի «նեյրոլինգվիստիկան» էլ մի ուրիշ տեսակ է. ճիշտ է` կարակուլե գլխարկը նրա գլխին չէր, բայց դա չէր խանգարում, որ մարտի մեկի դեպքերն անվաներ «իմ միջոցառումը». «այո, իմ միջոցառումը տապալվեց, ես իմ հետ տարել էի 130 հոգի, իմ ցավոտ կողմն էդ է, մի հիշեցրեք էդ դավաճանությունը, դրանով ինձ կպան...», և ընդհանրապես, ասես հոր տնից էր բերել «իր միջոցառումը, ոստիկաններին» ու, ոնց ցույց տվեց մարտի մեկը, նաև ցուցարարներին (ընդ որում, նա նույնքան «ուղիղ» ու անկեղծ այդ մասին էլ ասաց` «ես իմ հոր տղան եմ»):
Մի խոսքով, սույն ոստիկանն ամբողջովին «սեփականաշնորհել» է մարտի մեկը, մի կողմից ցանկանում էր, այսպես ասած, դառնալ Աֆյան, դեպքերի պատասխանատվությունը վերցնել իր վրա, մյուս կողմից` հստակ ցուցանում էր, թե ինչքան ոչ պրոֆեսիոնալ է մեզանում ոստիկանը ոչ միայն լինգվիստիկ, այլև մնացած առումներով: Իսկ որ ամենակարևորն էր, ևս մեկ անգամ ապացուցվեց, որ ավտորիտար համակարգում ամեն «ճ» կլասի չինովնիկ վերցնում ու իրենից «միակտղամարդ» է հունցում:
ՈՒ թե սրան էլ հավելում ես հաջորդ «նեյրոլինգվիստիկան». «Ազատության հրապարակը» լավագույնս «սերտած» գնդապետը` համատեղությամբ քրեահետախուզության շեֆը, մինչ օրս այդպես էլ չգիտի, որ ինքը վաղո՜ւց աշխատում է ոչ թե ՆԳ նախարարությունում, այլ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում, ու մի գլուխ թե` նախարարը-նախարարը` Հայկ Արտյոմիչը...: Հանձնաժողովականները չդիմացան, ու թե` «բրատան», ոստիկանապե՛տը. «Դե, ես հին մարդ եմ, ոչինչ, թող նախարար ասեմ»:
Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին, հատկապես նրանց, ովքեր որոշել են նորացնել Հայաստանը` գերակա, ինովացիոն մոտեցումներով:
Վիզուալ-Թամամյանից անցնում ենք քաղաքագիտական-Թամամյանին:
Անվերապահ պնդել, թե Հ. Թամամյանն ամբողջովին գիտակցում էր, թե ինչպես «պադստավկա» արեց միանգամից երեք «սիլավիկների»` մարտի մեկի իրական պատասխանատուներին, փոքր-ինչ դժվար է, որովհետև նրա գոնե առաջին բացթողումը զուտ ենթագիտակցական էր: Ընդամենը երեք բառ արտաբերեց Հովհաննես Թամամյանը, բայց և բավականին խոսուն պատկեր գծեց, քանի որ ինքը` Թամամյանը, գունեղ անձնավորություն է, միևնույն ժամանակ` ենթագիտակցություն փոխանցող, այդ երեք բառերի հետևում տեսցրեց ամբողջը:
Սամվել Նիկոյանի հարցին` ինչպե՞ս տեղեկացրիք ցուցարարներին տեղազննման մասին, Թամամյանը բառացի ասաց հետևյալը. «Որոշում կայացնելու ժամանակ հանրապետության նախագա... ոստիկանապետի մոտ»:
Նիկոյանը նախ` վեր թռավ, ապա` կենտրոնացավ, նայեց մեզ` հասկանալու՝ «ջոկեցի՞նք բացթողումը». տեսավ` քրքջում ենք, ինքն էլ ակամա ժպտաց, շփոթությունը թաքցնելու համար սկսեց որոնել «Ջերմուկի» շիշը, գտավ, մեխանիկորեն աչքերն այս-այն կողմ հածելով բացեց, լցրեց. «Ջերմուկը» չափից դուրս շատ էր լցվել բաժակի մեջ. համարյա` «Աննուշկան արդեն թափել էր ձեթը» տարբերակով:
Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին:
ՈՒ հիմա, այսքանից հետո, արժե՞ր, որ Թամամյանը զարմանար ու քննարկման ընթացքում մի հազար անգամ շեշտեր` «իմ միջոցառման ժամանակ դավաճան եղավ, իմ միջոցառումը, ի ցավ ինձ, տապալվեց»: Ինչը, անշուշտ, նոնսենս է, նախ` այն պատճառով, որ հետախուզության և այն էլ` քրեական ոլորտում նման բարձրաձայնումներն անթույլատրելի են, իսկ «հրապարակային» նման գործունեությունն ուղղակի ինքնասպանություն է ոչ միայն համակարգի, այլև ողջ պետության և, թե մի քիչ էլ հեռու գնանք` արտաքին անվտանգության տեսանկյունից, որովհետև նման ոստիկանություն ունեցող կիսապատերազմող Հայաստանին ոչ ոք չի կարող լուրջ վերաբերվել: Եվ ապա` ոստիկանական բռնապետության համարում ունեցող երկրում, փաստորեն, ոստիկանն այնքան խեղճ է, որ կարող է գալ երիտասարդ լրագրողուհիների մոտ ու նրանց դոշին իր դարդը լացել` բա չեք ասի, տապալվեցի:
Փաստորեն, նույնիսկ «տարրական» բռնապետության նորմերը պահպանել նրանք ընդունակ չեն:
Եվ ապա, փոխանակ այդքան բարձրաձայնելու (նույն այդ ընթացքում Թամամյանը ծերանում-ջահելանում էր. ահավոր էր ծերանում, երբ ասում էր` «իմ միջոցառումը տապալվեց»), իր ցավն ի լուր բոլորիս ցուցանելու, իր բաց վերքերը մեր բաց աչքի առաջ լիզելու, նա լավ կաներ դիմում գրեր որպես ոչ պրոֆեսիոնալ, համակարգի աշխատանքները տանուլ տված մեկը և արժանապատվորեն համակարգից հեռանար:
Բայց` չէ: Տապալված «իմ միջոցառումից» հետո Թամամյանի պաշտոնը Քոչարյանը բարձրացրել էր:
Այս եզրակացությունը նույնպես թողնում ենք ընթերցողին:
Հաջորդիվ` Թամամյանի այդ օրվա «պրիցելի» տակ էր Գորիկ Հակոբյանը: Այն, որ «իր» համակարգից դավաճաններ են հայտնվել, միայն Թամամյանի «մեղքը» չէր, այդտեղ մեղքի առյուծի բաժինն ուներ նաև ԱԱԾ համակարգը, որի ապաշնորհ աշխատակիցները մինչ այդ հայտնաբերվել էին «ցուցարարների» մեջ, և ինչպես երևաց հանձնաժողովականներից մեկի հարցից. «Պարոն Թամամյան, արդյո՞ք ձեր համակարգը չի դարձել երեք այլ համակարգերի (ԱԱԾ, ոստիկանություն, Երևանի կայազոր) դեզինֆորմացիայի զոհը», Թամամյանը պատասխանեց (ընդ որում` ոչ իր չափ հաստատակամ), որ չէ, ինֆորմացիան ճիշտ է եղել, բայց որ եղել է դավաճանություն, կասկածից վեր է, որովհետև «Ազատության հրապարակից մենք առգրավեցինք շատ ավելի քիչ զենք, քան կարող էինք»:
ՈՒ թե Թամամյանի պես «ուղիղն» ասենք, ապա նման զենք ընդհանրապես չի առգրավվել` հաշվի առնելով ցուցադրված, խոտի մեջ իրենց համար ընկած (կամ` գցված) մեկ-երկու ատրճանակը, որոնց վրա, որպես մեծագույն աբսուրդ, ոչ մի «հետաքրքիր» մատնահետք չկար. վերջին միտքը նույնպես պարոն Թամամյանինն է:
ՈՒստի կարող ենք եզրակացնել, որ զենքի մասին ինֆորմացիան իսկապես «դեզ» է եղել, պարզապես ոմանց «վիզ պետք է եղել» մի կողմից ոտքի հանել ոստիկանությանը, մյուս կողմից` զգուշացնել ցուցարարներին` ոստիկանությունը գալիս է, պատրաստվեք: Ասել է` «ոմանց» գերնպատակը եղել է բախում հրահրելը, դրանով շարժումը ջարդելը, մեղքը ցուցարարների վրա բարդելը, Երևանում արտակարգ դրություն հաստատելը:
Արդյունքում այդ ամենն արվել էր ամենափնթի, ամենաստոր և ամենաոչպրոֆեսիոնալ եղանակներով:
Հաջորդիվ Թամամյանը «փուռը տվեց» նաև Աղվան Հովսեփյանին, որն իր զեկուցագրում նշել էր, որ գործողությունները սկսվել են ժամը վեցին, երբ օրենքը թույլ չի տալիս յոթից շուտ սկսել որևէ «իմ միջոցառում». «Ես որևէ իրավունք չունեի վեցին օպերացիա սկսելու. սկսել եմ յոթին»:
Ա՜յ-ա՜յ-ա՜յ, իսկ պարոն Աֆյանը սևով սպիտակի վրա ու շատ «ուղիղ» նախորդ օրն ասաց` սկսել ենք 6-ն անց 45:
Փաստորեն, մարտի մեկի հանձնաժողովը լիիրավ կարող է այդ և որոշ «այլ» հարցերի պարզաբանման համար հանձնաժողով հրավիրել Ռոբերտ Քոչարյանին, որպես երկրում ամեն ինչի, այդ թվում և` «6-ն անց 45» քնած ցուցարարների՝ օրենքից «չբխող», առանց ընթերակաների «տեղազննման» համար:
Բայց Թամամյանի երևակումը ԱԺ համապատասխան սենյակում խիստ թերի կլիներ, եթե նա բավարարվեր երեք «սիլավիկներին» փուռը տալու հույժ պատասխանատու գործով, մանավանդ որ բոլորը գիտեն, թե ինչքան ու ինչպես էր սիրում իր «բոսին»` Քոչարյան Ռոբերտին, Թամամյան Հովիկը:
ՈՒստի ԱԽՔ-ի կուսներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանի հետ նրանք համատեղ ձեռնամուխ եղան հերթական անգամ` մինչ 96-ը և այդ շրջանում «տեղ գտած» ոստիկանական գործելաոճին:
ՈՒ Թամամյանը, որպես ոստիկանության խղճի, պետության, Քոչարյանի ու ԱԽՔ-ի ծառայության մեջ հավատավոր ռահվիրա, տողատակերով ասաց. «Նման օպերացիաներ, բա ոնց, եղել են նաև Լևոնի օրոք. ասենք, ՀԱԲ-ը լուծարելիս ունեցանք զոհ, մահացավ Վիտյա Այվազյանը»:
Հիշենք, թե ինչպես Քոչարյանի ռեժիմը ողջ տասը տարի կոտրված ձայնապնակի հանգով պտտում էր, թե իբր Վիտյային ՀՀՇ-ն սպանեց:
Թամամյանի հաջորդ նոմինացիան ընդհանրապես «ոստիկանա-քաղաքական» մտքի փայլատակում էր. նա հիշեց 96-ի Ազգային ժողովի դարպասի «շտուրմը»՝ առաջին հայացքից խիստ անմեղ հիշեցումով: Բայց միջանցքում լրագրողներին ասաց. «Գնացեք հարցրեք Լևոն Տեր-Պետրոսյանին ու Վազգեն Մանուկյանին` ո՞վ էր դարպասն էդպես թուլացրել»:
Յարաբ ո՞վ:
Չլինի՞ մտածում եք, թե Հովհաննես Թամամյանը:
Ո՞նց կարող եք ձեզ նման բան թույլ տալ:
Երբեք: Ոչ մի անգամ: Բնավ: Ըսկի... Մի թույլ տվեք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 7133

Մեկնաբանություններ