38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մի´ դատեք, որ չդատվեք

Մի´ դատեք, որ չդատվեք
15.09.2024 | 06:55

Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք,

որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու, և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար: Ինչու՞ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի գերանը չես տեսնում, կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շյուղը քո աչքից, և ահա քո աչքում գերան կա: Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթ. 7.1-5):

***

Եթե որևէ մարդասպանի, գողի, հարբեցողի կամ անառակի տեսնես ընկած՝ ոչ ոքի չդատես, քանի որ Աստված նրանց սանձը բաց է թողել, իսկ այ քոնը դեռ Իր ձեռքում է պահում: Եվ եթե հանկարծ Տերը քո սանձը բաց թողնի, ապա դու կարող ես ավելի անարգ վիճակում հայտնվել՝ նույն մեղքի մեջ ընկնել, որի համար ուրիշին ես դատում, և կործանվել: Այնպես որ ոչ ոքի մի՛ դատիր, իսկ ավելի լավ է աղոթիր Աստծուն փորձանքի մեջ հայտնված այդ մարդկանց համար:

Սբ. Գաբրիել Ուրգեբաձե

***

Խոնարհություն է, երբ մարդը տեսնում է ընկերոջ սխալը և չի բամբասում, նրան չի դատում, այլ ասում է, թե՝ «Ես հանցավոր եմ, և ուրիշին չեմ կարող դատել»: Սրա համար է Տերն ասում. «Մի´ դատեք, որ չդատվեք»

(Մատթ.7.1)

Անանիա Նարեկացի

***

Առակ

Վանքերից մեկում մի անփույթ վանական էր ապրում: Նա հաճախ էր ծառայությունից ուշանում՝ վշտացնելով եղբայրներին ու վանահորը: Վանականները դժգոհում էին ու նույնիսկ խնդրել էին վանահորը, որպեսզի վանքից վռնդի նրան:

Եվ ահա՛ հիվանդացավ այդ վանականն ու մահվան մահճում հայտնվեց: Վշտացան եղբայրները, որ կործանվելու էր խեղճի հոգին: Հավաքվեցին նրա մահճի շուրջ, որպեսզի իրենց աղոթքներով թեթևացնեն նրա տառապանքը մահվանից առաջ, բայց ի՞նչ տեսնեն: Այդ վանականն արդարի մահով էր մահանում: Նրա դեմքը խաղաղություն և ուրախություն էր արտահայտում:

Երբ նրա գիտակցությունը մի փոքր տեղը եկավ, եղբայրները հարցրեցին.

- Ի՞նչ մխիթարություն ստացար Աստծուց: Ո՞ւմ հետ խոսեցիր:

Մեռնողն իր վերջին ուժերը լարեց ու պատասխանեց.

- Եղբայրնե՛ր, գիտեք, որ ես անարժանորեն էի ապրում և ահա՛ տեսա, թե դևերն ինչպես շրջապատեցին իմ մահիճը: Նրանց ձեռքին մի ձեռագիր կար, որի վրա վերից-վար իմ մեղքերն էին գրված: Նրանք մոտեցան ինձ, իսկ իմ պահապան հրեշտակը հեռվում կանգնած լալիս էր: Եվ հանկարծ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Մի՛ դատեք, որ չդատվեք: Այս վանականը ոչ ոքի չի դատել և Ես ներում եմ նրան»: Նույն վայրկյանին դևերի ձեռքի թուղթն այրվեց ու նրանք բղավոցներով չքվեցին: Եղբայրնե՛ր, վանական դառնալուց ի վեր ես ոչ ոքի չեմ դատել: Դուք մեղադրում էիք ինձ և իրավացիորեն էիք մեղադրում, իսկ ես, մեղավորս, ոչ ոքի չեմ դատել:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2553

Մեկնաբանություններ