38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Նա չէր սպասում, որ հարստանա ու նոր միայն օգնի մարդկանց»

«Նա չէր սպասում, որ հարստանա ու նոր միայն օգնի մարդկանց»
09.08.2024 | 12:28

Հարցազրույցներից մեկի ժամանակ Բիլ Գեյթսին հարցնում են.

- Աշխարհում կա՞ մարդ, որ Ձեզանից հարուստ է:

Բիլ Գեյթսը պատասխանում է. «Այո՛, կա ավելի հարուստ մեկը: Հիշում եմ նրան դեռևս այն ժամանակներից, երբ ես հայտնի և հարուստ չէի: Տարիներ առաջ Նյու Յորքի օդանավակայանում տեսա մի թերթավաճառի, ուզում էի թերթ գնել, բայց գումարս չէր բավականացնում, և ստիպված էի թերթը վերադարձնել վաճառողին՝ ասելով, որ գումարս չի հերիքում: Սակայն թերթավաճառն ասաց, որ անվճար է տալիս, և ես ուրախությամբ վերցրեցի թերթը: Երկու, թե երեք ամիս անց ես վայրէջք կատարեցի նույն օդանավակայանում և հանդիպեցի նույն թերթավաճառին: Նա նորից թերթ էր վաճառում և ինձ մեկն առաջարկեց: Ես մերժեցի՝ ասելով, որ գումարս այս անգամ նույնպես չի հերիքում: Թերթավաճառը նորից ինձ անվճար թերթ տվեց, ասելով, որ մի թերթն իր համար մեծ ֆինանսական վնաս չի: Անցավ 19 տարի, ես արդեն հարուստ և հայտնի մարդ էի: Հանկարծ հիշեցի այդ թերթավաճառին և սկսեցի փնտրել նրան: Մեկ կամ երկու ամիս անց վերջապես գտա նրան և հարցրեցի, թե արդյոք ճանաչու՞մ է ինձ:

-Իհարկե՛, դուք Բիլ Գեյթսն եք,- եղավ նրա պատասխանը:

– Հիշու՞մ եք՝ մի անգամ դուք ինձ անվճար թերթ տվեցիք,- հարցրեցի ես:

– Այո՛, հիշում եմ, երկու անգամ,- պատասխանեց թերթավաճառը:

– Ուզում եմ փոխհատուցել ձեր ցուցաբերած օգնության համար, միայն ասեք՝ ինչի կարիք ունեք, և ես ամեն բան կանեմ ձեզ համար- ասացի ես:

– Պարո՛ն, չե՞ք կարծում, որ նման ձևով անհնար է փոխհատույց լինել:

– Ինչու՞,- զարմացա ես:

– Ես ձեզ օգնել եմ այն ժամանակ, երբ աղքատ թերթավաճառ էի, իսկ Դուք ինձ ուզում եք օգնել հիմա, երբ աշխարհի ամենահարուստ մարդն եք: Ինչպե՞ս կարող է Ձեր օգնությունը փոխարինել իմ լավությանը:

Այդ օրը ես հասկացա, որ թերթավաճառն ավելի հարուստ է, քան՝ ես, որովհետև նա չէր սպասում, որ հարստանա ու նոր միայն օգնի մարդկանց:

Մարդիկ պետք է հասկանան, որ իրական հարուստը հարուստ է հոգով, այլ ոչ թե գումարով: Բարությունը մեզ դարձնում է ամենագեղեցիկն ու հարուստն աշխարհում»:

Լիլիթ Դանիելյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 13709

Մեկնաբանություններ