38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Երբ ուզում էի ձմռանը մի քիչ գարուն զգալ, կարդում էի Շիրազի «Գարնանամուտը»

Երբ  ուզում էի ձմռանը մի քիչ գարուն զգալ, կարդում էի Շիրազի «Գարնանամուտը»
14.03.2024 | 12:44

Այսօր Շիրազի հիշատակի օրն է

Մեր տանը Շիրազի գիրքը երբեք գրադարակի մեջ չի եղել. միշտ մի տեղ դրված էր՝ սեղանին, պատուհանի գոգին, պահարանի վրա։ Եթե ես ուզում էի ձմռանը մի քիչ գարուն զգայի, կարդում էի Շիրազի «»Գարնանամուտը», ու մի քանի րոպեով գարուն էր գալիս։

Դպրոցից դուրս գալիս ես հաճախ էի Շիրազին տեսնում։ Միշտ նույն տեղում էի տեսնում՝ Ամիրյանի ու Պրոսպեկտի անկյունում։ Անունը դրել էի Շիրազի անկյուն։ Քայլում էր՝ մտքերի մեջ խորասուզված, հայացքը միջովդ անցնում էր՝ ասես քեզ չէր նկատում. երևի իր բանաստեղծությունների հետ էր զրուցում։ Շիրազին փողոցում տեսնելն ինձ համար սովորական բան էր։ Ի՜նչ կա, որ, ֆրանսիացին ամեն օր Էյֆելյան աշտարակն է տեսնում, հնդիկը՝ Թաջ Մահալը, եգիպտացին՝ Քեոփսի բուրգը, ես էլ՝ Շիրազին։ Մի օր թոռներիս կպատմեմ, որ ես Շիրազին տեսել եմ, կնախանձեն ինձ։

Էն ժամանակ առանձնապես չէի մտածում, որ մի օր անցնելու եմ էդ տեղով ու էլ չեմ տեսնելու Շիրազին, որ Շիրազի բացակայությունն ավելի տեսանելի է լինելու, քան հիմա աչքիս առաջ գտնվող մայթը, շենքը, մարդիկ՝ ասես ռետինով բառ են ջնջել, բայց թուղթը ճղվել է, բացվել է հետևի դատարկությունը, որն էլ երբեք ոչնչով չի լցվելու...

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,

Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,

Ու երկինքը հոգուս մեջ, ու արև ըաչքերիս,

Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք:

Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին

Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,

Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին

Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույ:

-Ի՜նչ թարմություն,-ասացին,-ի՜նչ թարմություն,-

ու բացին

Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝

Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին

Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,

Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,

Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով,

Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,

Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 2792

Մեկնաբանություններ