22.03.2013|
12:30
2005 թ. նոյեմբերի 1-ից հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց գազասպասարկման ներտնային աշխատանքների կատարման մենաշնորհը հանձնել «ՀայՌուսգազարդ» ընկերությանը։ «ՀայՌուսգազարդը», օգտվելով իր մենաշնորհային վիճակից, այդ ծառայությունը հանձնեց «Էյ-Ի-Ջի» սերվիս ՍՊ ընկերությանը, որը հանրապետությունում բացեց 17 մասնաճյուղ` 49 տեղամասերով, բազմաթիվ աշխատողներով և բարձր աշխատավարձերով, չնայած այն բանին, որ հանրապետությունում կային անհրաժեշտ թվով գազի գրասենյակներ, որոնք առանձնապես ծանրաբեռնված չէին, և ներքոհիշյալ սակագները կլինեին մի քանի անգամ ցածր։