Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Շուտով ազատ կարձակվեն

Շուտով ազատ կարձակվեն
03.06.2008 | 00:00

Նախագահամերձ աղբյուրները տեղեկացնում են, որ այս ամսվա սկզբներին նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է համապատասխան հրամանագիր ստորագրել, համաձայն որի կալանքից կազատվեն մարտի 1¬ից հետո անազատության մեջ հայտնված բոլոր քաղաքական գործիչները: Ընդ որում, դա չի լինի համաներման տեսքով, այլ կորակվի որպես քաղաքական իրավիճակի փոփոխման արդյունքում կայացված վճիռ:

Ս. ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5792

Մեկնաբանություններ