ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երեք նա­խա­գահ­նե­րի կո­դե­րը

Երեք  նա­խա­գահ­նե­րի կո­դե­րը
11.12.2020 | 00:30

Դոս­տոևսկին ա­սում է` ողջ աշ­խար­հը չար­ժե ե­րե­խա­յի մեկ կա­թիլ ար­ցուն­քը: Դրա հա­մար է Դոս­տոև­սկին այս­քան եր­կար ապ­րում: Նա հու­մա­նիստ էր:
Ան­չափ հե­տաքր­քիր հոգևոր ամպ­լի­տու­դի ենք ա­կա­նա­տես, երբ դի­տար­կում ենք հա­յոց ե­րեք նա­խա­գահ­նե­րի և մեկ վար­չա­պե­տի, այն է` երկ­րի գլուխ հա­մար­վող­նե­րի (իսկ ինչ­պի­սին գլուխն է, այն­պի­սին մար­մինն ու եր­կիրն է) հոգևոր ամպ­լի­տու­դը:


Նրանց մեջ գե­նե­տի­կո­րո­րեն ա­մե­նաաստ­րալն ու «տա­ղան­դա­վո­րը» Լևոն Տեր-Պետ­րո­սյանն էր: Ա­մե­նաուղ­ղա­գի­ծը, աստ­րա­լին գրե­թե չտի­րա­պե­տող, պրագ­մա­տիկ-աշ­խար­հա­յի­նը` Ռո­բերտ Քո­չա­րյա­նը: Սույն հատ­կա­նիշ­նե­րը շախ­մա­տա­յին տախ­տա­կին խիստ ներ­դաշ­նակ հա­մադ­րո­ղը, հու­մա­նիս­տա­կան մի­ջան­ցք­նե­րին տի­րա­պե­տող, այդ ա­ռու­մով նրան­ցից տար­բեր­վո­ղը` Սերժ Սարգ­սյա­նը: Բո­լո­րին իր սա­տա­նա­յա­կան դարչ­նա­գույն-պո­չու­կի` կոլ­բա­յի մեջ տե­ղա­փո­խո­ղը, դի­վա­յին կոլ­բան երկ­րի գլ­խին ջար­դա­ծը` Նի­կոլ Փա­շի­նյա­նը:


Սկ­սենք ԼՏՊ-ից. Բա՜րդ, ան­չափ բարդ հոգևոր տի­պաժ է: Ե­զա­կիո­րեն Աստ­վա­ծաշն­չին ու հոգևո­րին տի­րա­պե­տող, Մա­տե­նա­դա­րա­նի փո­շին չակ­րա­նե­րի մեջ կու­տա­կած, «ցո­ղար­ձա­կած», Մա­տե­նա­դա­րա­նում առ­կա` «գաղտ­նի գրի­ֆով»` ա­նեծք­նե­րի, օ­կուլ­տիզ­մի` նախ­նի­նե­րի դի­վա­յին ողջ գրա­կա­նու­թյու­նը սեր­տած, կի­րա­ռած, լյու­ցի­ֆե­րյան լույ­սից մինչև ֆաուս­տյան գոր­ծարք­նե­րը կի­րա­ռող մե­կը (հի­շենք` Մե­ֆիս­տո­ֆե­լի ու Ֆաուս­տի միջև գոր­ծար­քը տե­ղի ու­նե­ցավ հետևյալ կերպ. Մե­ֆիս­տո­ֆե­լը կս­տա­նա Ֆաուստ-գիտ­նա­կա­նի հո­գին, ե­թե ար­տա­բե­րի` կա՛նգ առ, ակն­թարթ, դու գե­ղե­ցիկ ես, կյան­քի զար­գաց­ման կան­գի դի­վա­յին կրե­դոն):
Ինչն ար­վեց 2008-ին:


ԼՏՊ-ի գիրն ու խոս­քը «ա­մե­նա­դու­խով­նին» (ոչ թե` ա­մե­նա­հոգևո­րը) է. ա­մե­նաոս­կե­ղե­նիկն ու ա­մե­նա­խո­րուն­կը, ո­րի կո­դա­յին` ի­րա­կան նշա­նա­կու­թյու­նը երկ­րորդ-եր­րորդ շեր­տե­րում չէ, այլ շատ խո­րունկ է, սն­վում է ող­նա­շա­րի հա­տա­կում, ա­սա­ցինք, կոլ­բա­յի մեջ ծվա­րած օ­ձի շար­ժե­րից, ին­չը պատ­րանք է ստեղ­ծում դրա­կան է­մա­նա­ցիա­նե­րի, իսկ ի­րա­կա­նում չար ար­տա­ծում­նե­րի խոր շերտ ա­պա­հո­վում` ժա­մա­նա­կա­յին կտր­ված­քով:
Իսկ սա շա­տե­րին հա­սու չէ, ե­զա­կի­ներն են սա հաս­կա­նում, այդ իսկ պատ­ճա­ռով, նա կա­րո­ղա­նում է գե­րել եր­կա­րատև ժա­մա­նա­կով, ի տար­բե­րու­թյուն Նի­կո­լի դի­վա­յին պրի­մի­տիվ դե­մա­գո­գիա­յի:
ԼՏՊ-ի այդ «հատ­կու­թյու­նը», ի դեպ, նաև դրա­կան պատ­ճառ հան­դի­սա­ցավ, որ նրա իշ­խա­նու­թյան ա­ռա­ջին տա­րի­նե­րին եր­կի­րը ո­րո­շա­կի վե­րելք ապ­րի, Ար­ցա­խում հաղ­թա­նակ­ներ ու­նե­նանք… Ձգենք պաու­զան, ու շատ ան­կեղծ գծենք Ար­ցա­խի պա­րա­դիգ­ման, քան­զի այն ևս խոր հոգևոր հան­գույց է. քա­ղա­քա­կա­նո­րեն ձևա­կեր­պած` մատ­րի­ցա, ո­րի շուրջ հյուս­վե­ցին ա­պա­գա մեծ ասքն ու է­պո­պեան` Մեր­ձա­վոր Արևելք­ի, աշ­խար­հի հա­մար:
Ար­ցա­խը նախ քան­դեց ա­նե­րեր թվա­ցող ԽՍՀՄ-ը, նա­խա­հիմք դար­ձավ խոր­հր­դա­յին հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ան­կա­խու­թյան: Մի­ջազ­գա­յին «դա­վա­դիր հան­րու­թյու­նը» աչ­քե­րը փա­կեց ու (ի­հար­կե, ոչ ա­ռանց Ռու­սաս­տա­նի օ­ժան­դա­կու­թյան) թույլ տվեց, որ Հա­յաս­տանն ի­րե­նով ա­նի Ար­ցախն ամ­բող­ջու­թյամբ:


Նույն մի­ջազ­գա­յին «դա­վա­դիր հան­րու­թյու­նը» նույն աչ­քե­րը փա­կեց ու թույլ տվեց, որ այն­տեղ այս օ­րե­րին տե­ղի ու­նե­նա «քամ բաք» ող­բեր­գու­թյու­նը հա­յոց հա­մար, մե­ծա­գույն խառ­նա­կիչ-դա­վա­ճան, ԼՏՊ-ի հո­գե­ժա­ռանգ Նի­կո­լի ձե­ռամբ` այս ան­գամ կազ­մա­քան­դե­լու-հա­վա­քե­լու Մեր­ձա­վոր Արևել­քը` Ար­ցա­խը «վե­րա­դարձ­նե­լով» Ադր­բե­ջա­նին:
Ան­ցանք ա­ռաջ:
ԼՏՊ-ն, իր կոլ­բա­յին օ­ձի հետ ա­ռաձ­նա­ցավ 1998-2008 թթ., 2008-ին նա ար­ձա­կեց իր օ­ձին` Նի­կո­լի տես­քով: Խիստ կա­տա­րյալ, եփ­ված ժա­ռան­գի: Ե­թե չլի­ներ նրա հո­գե­ժա­ռան­գը, ա­պա կա­րե­լի էր կար­ծել, որ ԼՏՊ-ն պար­զա­պես Սո­ղո­մոն թա­գա­վո­րի ուշ շր­ջանն էր, որ զբաղ­ված էր ըն­դա­մե­նը մո­գու­թյամբ, կռա­պաշ­տու­թյամբ, իր ձե­ռա­կերտ ար­ձա­նի շի­նիչ գոր­ծու­նեու­թյամբ:
Չէ, ծե­րու­կը եր­կար խա­ղա­ցող էր ու մինչև չա­վար­տեց իր հի­վանդ ամ­բի­ցիա­նե­րի պրո­յեկ­տու­մը հա­յոց վրա, նաև մի­ջազ­գա­յին «դա­վա­դիր հան­րու­թյան» պլան «բ»-ն, հան­գիստ չք­նեց մար­տի մե­կի գի­շե­րը, ո­րից հե­տո կր­կին մե­կու­սա­ցավ իր «սև» շեն­քում` «Դա­վա­լուից ցա­խա­վե­լով ե­կող» քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր կն­քած, Պու­տի­նի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջող, յուր եր­բեմ­նի «ստեղ­ծա­գոր­ծու­թյան» հմայ­քը վա­յե­լե­լու` hա­յոց 10 պար­մա­նի­նե­րի մահ­վան տես­քով… մար­տի 1-ին:


Զի ի տար­բե­րու­թյուն մնա­ցյալ­նե­րի, Մա­տե­նա­դա­րա­նի փո­շու ու փակ գրիֆ­նե­րի մի­ջից դուրս ե­կած նրա գի­տակ­ցու­թյու­նը լավ գի­տեր «ա­վե­տի­սը»` զոհն ու զո­հե­րը բազ­մա­պատկ­վում են, ե­թե նրանք լավ են խր­վում հան­րու­թյան են­թա­գի­տակ­ցու­թյան մեջ… Խրել էր… ՈՒ պար­մա­նի զո­հե­րը բազ­մա­պատկ­վե­ցին հա­զար­նե­րով` Ար­ցա­խյան մար­տա­դաշ­տում…
Հա, մար­տի մե­կից հե­տո իր գործն ա­րած մավ­րը կր­կին հե­ռա­ցավ «սև» շենք` «խո­կա­լու»: Ի դեպ, ա­ռա­վել գե­րա­զանց վայր խո­կա­լու է­ներ­գե­տիկ վամ­պի­րը չէր կա­րող գտ­նել, այդ շեն­քը ժա­մա­նա­կին պատ­կա­նել է ՆԿՎԴ-ին, այն­տեղ տե­ղի է ու­նե­ցել մարդ­կանց մատ­նու­թյան ա­մե­նա­մե­ֆիս­տո­ֆե­լյան աստ­րալ տրա­գե­դիան, տա­րի­ներ ա­ռաջ այդ շեն­քի վեր­նո­րոգ­ման ժա­մա­նակ պա­տի մի­ջից կմախք էր հան­վել:


Իսկ հի­մա ա­սենք ա­մե­նա­կարևո­րը. զար­մա­նա­լիո­րեն ու հաս­կա­նա­լիո­րեն` Աստ­ված նաև սի­րում է ԼՏՊ-ին: Ին­քը դա չի հաս­կա­նում, բայց մենք տես­նում ենք. նրան վեր­ջին շանս է տր­ված շտ­կե­լու մի մեծ, կարևոր բան իր կյան­քում: Այս հայ­րե­նի­քի կյան­քում:
Ինչն ան­չափ կարևոր հան­գույց է իր և մեր բո­լո­րի հա­մար. նրան հնա­րա­վո­րու­թյուն է տր­վել կանգ­նելու ըն­կած տե­ղից… ի դեմս հրա­պա­րա­կում հայ­տն­ված Վազ­գեն Մա­նու­կյա­նի, ո­րից նա 1996-ին գո­ղա­ցել է այս երկ­րի զար­գաց­ման ի­րա­կան հնա­րա­րա­վո­րու­թյու­նը, ե­թե ոչ Վազ­գե­նի հաղ­թա­նա­կը, ա­պա ընտ­րու­թյան երկ­րորդ փուլ անց­կաց­նե­լու` երկ­րի գլ­խի ի­րա­կան ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը:


Բայց ոնց երևում է` Լևո­նը կր­կին գա­լիս է հա­կա­ռակ կող­մից, իր կոլ­բա­յին հա­տա­կից. փոր­ձում է ևս մեկ ան­գամ կրկ­նել իր սխա­լը, «տա­պա­լել» Վազ­գե­նին, ո­րի ա­նու­նով ոչ բո­լորս ենք երդ­վում, սա­կայն երկ­րին տր­ված շան­սը` փո­սից դուրս գա­լու, չենք ցան­կա­նում կորց­նել:
Ընտ­րու­թյունն ի­րենն է. կհաս­կա­նա` Աստ­ծուց ու տիե­զեր­քից ի­րեն ըն­ձեռ­ված հնա­րա­վո­րու­թյու­նը, քա­ջու­թյուն և ուժ կու­նե­նա՞ այդ տա­րի­քում գո­նե լռել, անձ­նաքն­նու­թյուն ա­նել, ճիշտ ընտ­րու­թյուն կա­տա­րել, կհաղ­թի եր­կի­րը, կար­ձակ­վեն ա­հա­վոր մեծ կա­պանք­նե­րը, հո­գի­ներ կա­զա­տագր­վեն, ու ա­ռա­ջին հեր­թին կհաղ­թի ին­քը: Ի­ՐԵՆ: Ին­չը նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյու­նից ա­հա­վոր թանկ ու կարևոր է:
Ո՞չ… Ի՛ր ընտ­րու­թյունն է:


Ռո­բերտ Քո­չա­րյան: Ան­չափ յու­րօ­րի­նակ հոգևոր նկա­րա­գիր ու­նի ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հը ևս: Ան­չա՜փ տար­բեր ԼՏՊ-ից: Ա­ռա­ջին ան­գամ նրան տե­սա խիստ հոգևոր պայ­ման­նե­րում` 1996-ին. Ար­ցա­խի նա­խա­գահն էր: Գան­ձա­սա­րում: Վե­հա­փառ Գա­րե­գին Ա-ի կող­քին: 100 տա­րիե ի վեր ա­ռա­ջին ան­գամ հաղ­թա­նա­կած Ար­ցա­խում էր Վե­հա­փառ հայ­րա­պե­տը, Ար­ցա­խը շատ ոգևոր­ված էր, եր­ջա­նիկ. սկ­սել էր դան­դա­ղո­րեն վե­րա­կան­գն­վել, լույս դեռ չկար, ամ­բողջն ա­վե­րակ­ներ էին, բայց հույ­սը շող­շո­ղում էր Ար­ցա­խյան ան­դաս­տան­նե­րում:
Փոք­րիկ տհաճ դեպք տե­ղի ու­նե­ցավ. վե­հա­փա­ռին ու­ղեկ­ցում էինք ըն­դա­մե­նը եր­կու լրագ­րող` ես և Ար­մենպ­րե­սի Բո­րյան: Սար­սան­գի ջրամ­բար այ­ցե­լե­լիս, երբ փորձ ա­րե­ցի մո­տե­նալ Ռո­բերտ Քո­չա­րյա­նին, նրա թիկ­նա­պահ­նե­րը հրե­ցին ինձ, գցե­ցին գետ­նին… Ապ­շած էի, հե­տո բա­ցատ­րե­ցին, որ Ար­ցա­խում ռազ­մա­կան դրու­թյուն է, նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նին մո­տե­նալ չի կա­րե­լի:


Ին­չու եմ այս­քան «ման­րա­նում», բա­ցատ­րե­լու` Քո­չա­րյանն ան­չափ պրագ­մա­տիկ, չոր անձ էր, ա­ռանձ­նա­պես` ոչ հոգևոր: Ար­ցա­խում էլ հոգևոր արթ­նու­թյու­նը դեռ այն վի­ճա­կում չէր, Ար­ցա­խի նա­խա­գա­հը, ի տար­բե­րու­թյուն Հա­յաս­տա­նի Մա­տե­նա­դա­րա­նի փո­շի­նե­րը կուլ տված աստ­րա­լիս­տի, պար­տիա­կան աշ­խա­տող էր «դեռ» (չնա­յած այ­րած կուս­տոմ­սին), աշ­խար­հա­յին, ա­ռա­ջին շեր­տով մտա­ծող: Ընդ ո­րում, ե­թե այդ ո­րակ­նե­րը չլի­նեին, թերևս Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում հաղթա­նա­կը կա­րող է և այդ­քան սրըն­թաց չլի­ներ (ի դեպ, հա­տու այդ դրա­կան ո­րակ­նե­րը նա դրսևո­րեց նաև վեր­ջին հար­ցազ­րույ­ցում):
Կարճ կա­պենք, ո­րով­հետև իր դեպ­քում հոգևոր ա­սե­լի­քը մեծ չէ. բո­լո­րիս մեջ շատ թանձր նստ­վածք էր թո­ղել Խա­չից խու­սա­փե­լու ու «Հայր-մե­րը» չի­մա­նա­լու նա­խա­դե­պը:
Բայց վեր­ջին հար­ցազ­րույ­ցում մեր առջև էր ԱՆՁ, ո­րը Ար­ցա­խի կորս­տից հե­տո հս­կա հոգևոր տրանս­ֆոր­մա­ցիա էր ապ­րել, նրա դեմ­քից ցավ էր ծո­րում. լց­վում էր դո­շին, սա­ռում այն­տեղ…
Իսկ դա ա­ռանց Աստ­ծու չի լի­նում:

(շա­րու­նա­կե­լի)


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 44957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ