Աստծո կանչը
Հոկտեմբերի 4
Ոչ տեսք ուներ նա և ոչ էլ վեհություն:
Նայեցինք մենք նրան, բայց նա ոչ տեսք ուներ
և ոչ էլ գեղեցկություն (Ես. ԾԳ. 2):
Ի՛մ որդիներ, այստեղ Եսային խոսում է այն սքանչելի պայծառատեսության մասին, որ տրված է միայն նրանց, ովքեր Հոգով են առաջնորդվում: Իսկ նրանք, ովքեր Ինձ չեն ճանաչում, Իմ մեջ չեն գտնի մի բան, որ գրավիչ լինի իրենց:
Ինձ ճանաչողների համար չկա մի բան, որ Ինձնից ավելի ցանկալի լինի:
«Չուներ գեղեցկություն, որ նրան ցանկալի դարձներ մեզ»:
Ա՜խ սիրելիներ, մոտեցեք Ինձ:
Է՛լ ավելի մոտեցեք:
Տեսեք Ինձ այնպես, ինչպես կամ իրականում, որպեսզի դուք այսուհետև ունենաք` Ինձ մոտ ձեր որոնածը գտնելու անխաբ հրճվանքը:
Եվ կատարումը` ձեր այն ցանկությունների, որ կամենում եք գտնել Տիրոջ, Վարդապետի և Բարեկամի մեջ: