-
22.12.2020|
23:08
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, դիմելով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանին, Աննա Կարապետյանին, Սուրեն Գրիգորյանին, Հերիքնազ Տիգրանյանին և Նիկոլայ Բաղդասարյանին, հորդորում է՝ դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և գործել որպես անկախ պատգամավոր:
-
22.12.2020|
22:27
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը բանակին և ոստիկանությանը կոչ արեց միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին:
-
22.12.2020|
22:26
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 22-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հրաժարականի գրավոր դիմում՝ առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և Արցախի Հանրապետության «ԱԺ կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածով:
-
22.12.2020|
22:21
25 զինծառայողի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց հայտնաբերելու համար հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
-
22.12.2020|
21:46
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ կարձակվի ձերբակալությունից: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը ոչ իրավաչափ ճանաչեց նրա ձերբակալման որոշումը՝ ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը:
-
22.12.2020|
14:56
Երևանում անհնազանդության ակցիաներ ու գործադուլ է այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Գործադուլին միանալու հայտարարություն էին արել նաև բուհերի դասախոսները, փաստաբանները։
-
22.12.2020|
14:53
Առողջապահության նախարարությունը բուժաշխատողներից ահազանգեր է ստացել, որ որոշ բժշկական կազմակերպությունների ղեկավարներ, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը և լծակները, աշխատակազմին ու բժշկական անձնակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին և միանալ երկրի վարչապետի հրաժարականին ուղղված պահանջին:
-
22.12.2020|
14:46
Այս օրերի արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք միմյանց իրավունքների, այդ թվում՝ կարծիքի նկատմամբ՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից:
-
22.12.2020|
14:41
Երևանի վարչության 3-րդ հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Լուրը հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։
-
22.12.2020|
14:40
«Հանդիպումներ ունեցանք բոլոր պատասխանատու գերատեսչությունների հետ, այդ թվում՝ ռուսական կողմի հետ, ներկայացվեց ամբողջական խնդիրը և ցուցակները, որը վերցրել են իրենց մոտ, և ըստ դրա նույնականացում կարվի: Ռուսական կողմը, պարոն Մուրադովը վստահեցրեց, որ գերիների կյանքին և առողջությանը որևէ վնաս չի սպառնում: Այսինքն՝ իրենք ամրագրել են այս փաստը»։