Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
02.09.2008 | 00:00

ԲԵՆԶԻՆԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐՈՎ
Բենզալցակայաններից հայտնում են, որ այս տարվա նախագահական ընտրություններից հետո երկիրն ունեցավ սուպեր ժողովուրդ, պրեմիում ընդդիմություն և ռեգուլյար իշխանություն:
***
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ
(ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ - ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ)
Շատ հիվանդ է մեր Տիկոն,
Մի մուկ, մի ձուկ, որ ուտի,
Իսկույն ոտքի կկանգնի:
***
ՈՒՐԻՇ ՎԱՐԻԱՆՏ ՉԿԱ
Ըստ սեքսապաթոլոգների՝ ստեղծված իրավիճակում Վրաստանին միայն մնում է թուլանալ և հաճույք ստանալ:
***
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ՀՀ արտգործնախարարությունից հայտնում են, որ Աբդուլլահ Գյուլը Հայաստան է գալու «Թուրքեր առանց սահմանների» ծրագրի շրջանակներում:
***
ԻՐԱՎԻՃԱԿ
Ըստ վերլուծաբանների՝ Հայաստանում Ռոբերտի հայ-հայը գնացել ա, Սերժն ա մնացել:
***
ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ՝ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻՆ
(«ՄԻՄԻՆՈ» - 2008)
-Дима джан, я тебе один умный вещь скажу, только ты не обижайся. Твоя страна находится в соседнем государстве. Я так думаю.

Դիտվել է՝ 13665

Մեկնաբանություններ