Փաստերի պարզագույն համադրումից ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագիրը» այլևս սրբագրման փուլում է:
Դա նշանակում է, որ անվերադարձ անցյալում են պայմանագրի կազմման, հստակեցման, քննարկման, շանտաժի, խմբագրման, կրկնակի և եռակի խմբագրման փուլերը:
Այլ կերպ` մի քանի շտրիխ է մնացել և վերջ:
Դա նաև նշանակում է, որ պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի, ամենաուշը` մինչև 2023 թ. ավարտը:
Այսինքն, մինչև տարվեվերջ օրվա իշխանությունն ու ընդդիմությունն անելիքներ ունեն:
Ըստ այդմ, եթե ընդդիմությունն իրականում ցանկանում է տապալել պայմանագրի ստորագրումը, ապա, առավելագույնը` մինչև հոկտեմբեր, պետք է երկրում անհնազանդության մթնոլորտ գեներացնի:
Եթե ընդդիմությունը չի ցանկանում պայմանագրի ստորագրման տապալում, ապա անհնազանդության մթնոլորտի գեներացումը պետք է իրականացնի պայմանագրի դե ֆակտո ստորագրումից անմիջապես հետո: Այդ դեպքում, վերջինիս նպատակը պետք է բացառապես Փաշինյան Նիկոլի իշխանազրկումը լինի:
Եթե ընդդիմությունը երկու դեպքում էլ չհաջողի, ապա կունենանք Կուբայի կրկնօրինակ պետություն և Ֆիդել Կաստրոյի կրկնօրինակ ղեկավար:
Դե, իսկ օրվա իշխանությունը մանևրելու տեղ գրեթե չունի: Վերջինս պետք է հետևի միայն... եղանակի տեսությանը, քանզի նման բնույթի «խաղաղության պայմանագրերը» կարող են ստորագրվել անբարենպաստ եղանակի առկայության դեպքում:
Դե, որ մարդիկ չգեներացվեն:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)