ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԸ ԳԵՅ
ՇՔԵՐԹՆԵՐԻ ԱՐՏՈՆՄԱՆ, ԱՅԼԱՍԵՐՄԱՆ ՔԱՐՈԶԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐ
(սկիզբը`այստեղ)
Հավանաբար քչերն ուշադրություն դարձրեցին, որ երեկ խորհրդարանում էր հայտնվել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, սոդոմական դեսպան Անդրեա Վիկտորինը:
Վիկտորինը Եվրոպական միության օրենսդիր մարմիններից մեկի՝ Եվրոպական խորհրդարանի (Եվրախորհրդարանի) մի խումբ պատգամավորների հետ հանդիպել է «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի և ՔՊ-ական մի քանի պատգամավորների հետ։ Ըստ իշխանամերձ շրջանակներից մեզ հասած տեղեկության, ԵՄ պատվիրակության ղեկավարը, ի թիվս այլ խնդիրների, քննարկել է նաև Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը: Այս տեղեկությունը հավաստի է թվում, եթե նկատի ունենանք, որ դրան նախորդել է Հայաստանի իշխանություններին ուղղված սոդոմական դեսպանի՝ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու պահանջը:
Հիշեցնենք, որ «Ժողովրդավարության հայկական ֆորում» կոչվածում մայիսի 31-ին ելույթ ունենալով, Վիկտորինը հայտարարել է . «Ես ուզում եմ, որպեսզի վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան»: Հայաստանում ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկին ավելի վաղ նույնպես ասել էր , որ Հայաստանը կարող է և պետք է առնվազն վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան (ընդգծենք, որ կոնվենցիայի պաշտոնական անվանման ներքո թաքցված են դրա բովանդակության էական դրույթները ու տվյալ փաստաթղթի հրեշավոր նպատակները):
Ավելին. խորհրդարան սոդոմական դեսպանի վերոնշյալ այցին նախորդել է նաև «մարդու իրավունքների» պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ Նիկոլի իշխանության ներկայացուցիչների (կառավարության ներկայացուցիչների, «Ազգային ժողով» կոչվածի մի խումբ պատգամավորների, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Մինասյանի) սիլիբիլին Մեծ Բրիտանիայի վարչապետի հատուկ բանագնաց ու «Գլոբալ հավասարության» խորհրդի նախագահ Լորդ Նիկ Հերբերտի հետ:
Ինչպես արդեն նշել ենք վերլուծականի նախորդած մասում, Նիկոլի նորաթուխ օմբուդսմեն Անահիտ Մինասյանը Լորդ Նիկ Հերբերտին առաջարկել է, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերի (այլասերվածների «իրավունքների» մեկ այլ պաշտպանի) հետ միասին, համապարփակ քննարկել «Ստամբուլյան կոնվենցիան»: Այն կոնվենցիան, որի ստեղծման գործում էական ներդրում է ունեցել «ԻԼԳԱ»-ն՝ ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ) անձանց պաշտպանության եվրոպական ցանցը:
Մոռացածներին հիշեցնենք, անտեղյակներին էլ տեղեկացնենք, որ Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ կանաչ լույս է վառվելու ԼԳԲՏ-ների և մյուս այլասերվածների, նրանց չակերտյալ իրավունքների, մասնավորապես, գեյ շքերթներ անցկացնելու, հեռուստատեսությամբ, ռադիոյով և այլ միջոցներով այլասերման քարոզչություն կատարելու «իրավունքների» առջև: Այս ամենի դեմ հանդես եկողներն էլ քրեական պատասխանատվության են ենթարկվելու:
Հավելենք, որ կոնվենցիայի վավերացումից հետո ԼԳԲՏ-ների, թերևս նաև, այսպես կոչված, «սեռական դաստիարակության», «գենդերային հավասարության» խնդիրներով զբաղվող սորոսական և այլ գրանտակեր ՀԿ-ների ներկայացուցիչները կարողանալու են մտնել մեր դպրոցներ ու մեր երեխաներին «սեռական դաստիարակության» ու «գենդերային հավասարության» դասեր տալ: Բացատրել, որ գոյություն ունի երրորդ սեռ, որ երեխաներն իրենք կարող են ընտրել իրենց սեռը, և այդ հարցում ոչ ոք, նույնիսկ ծնողն իրավունք չունի իրենց արգելելու, արգելելու դեպքում էլ պետք է հայտնել ուր որ հարկն է և այլն, և այլն:
Ինչպես խոստացել էինք, փաստերով ներկայացնենք, թե իրենից ինչ է ներկայացնում մարդու հոգևոր կործանման ծրագիր իրականացնող Արևմուտքի «ժողովրդավարությունը» (ծայրահեղ ազատականացմամբ հատկանշվող արևմտյան «ժողովրդավարությունը»), որի սկզբունքներից Հայաստանի իշխանությունները, Նիկոլի և նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանի հավաստմամբ, չեն նահանջել: Ներկայացնենք նաև, թե նշված «ժողովրդավարությունն» ինչ խայտառակ, հանցավոր, աղետալի հետևանքների է արդեն հանգեցրել արևմտյան երկրներում, հետևանքներ, որոնցից դասեր չքաղելու իրավունք չունենք,
Արևմտյան«քաղաքակրթությունը» խելակորույսգնում, ավելիճիշտ, վազումէՍատանայիգիրկը, դեպիանդունդ, վերջնականհանգրվանը՝Դժոխք
Կալիֆոռնիայում 2020թ. սեպտեմբերին ընդունել են օրենք, ըստ որի, նվազեցվել է 14-17 տարեկան երեխայի հետ օրալ կամ (և) անալ սեքսով զբաղվողների պատասխանատվությունը, եթե երեխան ինքնակամ է մասնակցել սեռական ակտին (թեկուզ համոզելու, գայթակղելու արդյունքում), և եթե մեծահասակի տարիքն անչափահասի տարիքին չի գերազանցում 10 տարով և ավելին, այսինքն՝ 10 տարուց թեկուզ 1 օրով պակաս է:
Օրենքն այդպիսի հանցագործությունների համար նախկինում դատապարտված անձանցից այլևս չի պահանջում Կալիֆոռնիայում ապրելու, դպրոց հաճախելու կամ աշխատելու ընթացքում իրավապահ մարմիններում պարտադիր գրանցում, հաշվառում որպես սեռական բռնարար կամ հանցագործ, իսկ չհաշվառվելը չի համարում քրեական հանցագործություն: Խոսքն այն պետության նահանգներից մեկի մասին է, որը տարիներ շարունակ ճամարտակել ու մեր օրերում էլ աշխարհի շատուշատ պետությունների փորձում է դասեր տալ երեխայի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին:
ԱՄՆ-ի օրենսդիրները երեխայի իրավունքների պաշտպանությունը հավանաբար հենց այսպես են հասկանում, այսինքն` եթե նա ինքնակամ է տրվել թեկուզ չափահասի հետ սեռական հարաբերության, դա իր իրավունքն է, ոչ ոք իրավունք չունի արգելելու, խանգարելու: Այս կապակցությամբ հիշենք 2019թ. գարնանը Երևանի «Բուկինիստ» գրախանութում հայտնված ու հանրային բողոքի և ընդվզման տեղիք տված «Իմ մարմինն անձնական է» խայտառակ գրքույկը, ինչպես նաև Նիկոլի հարազատ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ղեկավար Մարո Մաթոսյանի հնչեցրած ֆեմինիստական կարգախոսը ՝ «Դուք, կանայք, դուք եք տերը ձեր մարմնի վրա, մեկը պիտի իրավունք չունի ձեզի ասելու…»:
Հիշենք նաև Երևանում մի քանի տարի առաջ երթի դուրս եկած այլասերվածների ու նրանց «իրավունքների» պաշտպանների հնչեցրած կարգախոսը` «Մարմինը իմն է», 2013թ. մարտի 8-ին Ազատության հրապարակում գետնին նստած աղջիկների կարդացած ֆեմինիստների մանիֆեստի հետևյալ հատվածը` «Ուզում եմ մարմինս իմը լինի` կույս լինել թե չլինել, ամուսնանալ թե չամուսնանալ, երեխա ունենալ թե չունենալ, ամուսնանալով երեխա ունենալ, թե առանց ամուսնանալու»:
Ի դեպ, Մաթոսյանը և կադրերում պատկերված այս երիտասարդ աղջիկները Նիկոլի ու նրա ետևում կանգնած Արևմուտքի իրականացրած «թավշյա հեղափոխություն» կոչվածի ակտիվ մասնակիցներից են եղել:
Արևմուտքում էլ այլասերվածներն են նմանաբնույթ կարգախոսներ հնչեցնում, ինչպես, օրինակ, «Իմ մարմին, իմ կանոններ»: Այս ամենը նշված կարգախոսներով գայթակղվողների, դրանց հետևողների հոգին Դժոխք ուղղորդող, իսկ այդպիսի հասարակությանը Սոդոմի և Գոմորի կործանմանը տանող հստակ քաղաքականություն է, Սատանայի ծրագրի իրագործում, որը գնալով ավելի բացահայտ և ագրեսիվ կերպով դրսևորվում է աշխարհի տարբեր երկրներում:
Հետաքրքիր է` Գլենդելի, Լոս Անջելեսի հայությունը հիմա ի՞նչ է մտածում, իրեն ինչպե՞ս է զգում, ախր սիրում էին մեծ-մեծ խոսել և այնտեղից մեզ ինչ-որ դասեր տալ… Եթե նրանց մեջ պատվախնդիր մարդիկ կան, նրանց համար, կարծում ենք, այսուհետ դժվար է լինելու Կալիֆոռնիայում ապրելը:
Ի դեպ, Կալիֆոռնիայում խոսքը դեռ 2020 թվականին էր 14-17 տարեկանների հետ ընդ որում, նաև նույնասեռ անձանց միջև սեռական հարաբերության (ներառյալ` օրալ և անալ սեքսը) անպատժելի լինելու մասին, սակայն չկա որևէ երաշխիք, որ վաղը կամ մյուս օրը նշված տարիքային շեմը ներքև չի իջեցվի (եթե, իհարկե, արդեն չի իջեցվել) և, ի վերջո, «առաջադիմելով» մարդու իրավունքների հարցում, ինչպես եվրոպական որոշ երկրներում, ԱՄՆ-ում ևս մանկապղծություն չի համարվի ասենք, 12-14 տարեկանի հետ սեռական հարաբերությունը, եթե երեխայի մասնակցությունն այդ հարաբերությանը եղել է ինքնակամ:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ