ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանում ողջ մնացածների համար Արևմուտքի, «ժողվրչոյի», նրա ոհմակի կողմից նախապատրաստվող և ուղիղ Դժոխք ուղղորդող ճանապարհը-3

Հայաստանում ողջ մնացածների համար Արևմուտքի, «ժողվրչոյի», նրա ոհմակի կողմից նախապատրաստվող և ուղիղ Դժոխք ուղղորդող ճանապարհը-3
10.06.2023 | 19:58

(սկիզբը` այստեղ)

Մեր արտաքին ու ներքին թշնամիները երկար ժամանակ մնալով անպատիժ ու կարծելով, թե միշտ էլ այդպես է լինելու, լկտիացել են այն աստիճան, որ այլևս չեն թաքցնում մեր հոգևոր կործանումն ուզելու իրենց ցանկությունը:

Նրանցից մեկը, ինչպես արդեն նշել ենք, Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, սոդոմական դեսպան Անդրեա Վիկտորինն է, որը մայիսի 31-ին «Ժողովրդավարության հայկական ֆորում» կոչվածում ելույթ ունենալով, հայտարարել է . «Ես ուզում եմ, որպեսզի վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան»:

Ընդգծենք, որ Վիկտորինի այս հայտարարությունը Նիկոլին և Նիկոլի իշխանությանն ուղղված ԵՄ-ի և անձամբ սոդոմական դեսպանի պահանջն է, որը զուտ դիվանագիտական նկատառմամբ ներկայացված է իբրև ցանկություն: Եվ քանի որ Նիկոլը Հայաստանում Արևմուտքի, ներառյալ նույն ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի գործիքը՝ կամակատարն է հայերիս դեմ իրականացված, իրականացվող, ինչպես նաև նախատեսված վնասակար ու կործանարար ծրագրերում, ապա բավական մեծ է վտանգը, որ Նիկոլը, Նիկոլի իշխանությունը Ստամբուլյան կոնվենցիան վավերացման նպատակով շուտով կմտցնեն «Ազգային ժողով»:

Մանավա՛նդ, որ Նիկոլն ինքն էլ, մեղմ ասած, աչքի չի ընկնում բարոյականությամբ, նույնիսկ չի թաքցրել և «Երկրի հակառակ կողմը» «գրքում» լայնորեն արտահայտել է սեռապես շեղվածի իր հակումները՝ այլասերվածներին միանգամայն բնորոշ, ավելին՝ ԼԳԲՏ-ների (լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների) «իրավունքների» պաշտպաններից մեկն է և ջերմ հարաբերություններ ունի այլասերվածների այլ պաշտպանների, եթե ոչ հենց բուն այլասերվածների հետ:

Մոռացածներին հիշեցնենք, անտեղյակներին էլ տեղեկացնենք, որ Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ կանաչ լույս է վառվելու ԼԳԲՏ-ների և մյուս այլասերվածների, նրանց չակերտյալ իրավունքների, մասնավորապես, գեյ շքերթներ անցկացնելու, հեռուստատեսությամբ, ռադիոյով և այլ միջոցներով այլասերման քարոզչություն կատարելու «իրավունքների» առջև: Այս ամենի դեմ հանդես եկողներն էլ քրեական պատասխանատվության են ենթարկվելու:

Ավելին. կոնվենցիայի վավերացումից հետո ԼԳԲՏ-ների, թերևս նաև, այսպես կոչված, «սեռական դաստիարակության», «գենդերային հավասարության» խնդիրներով զբաղվող սորոսական և այլ գրանտակեր ՀԿ-ների ներկայացուցիչները կարողանալու են մտնել մեր դպրոցներ ու մեր երեխաներին «սեռական դաստիարակության» ու «գենդերային հավասարության» դասեր տալ: Բացատրել, որ գոյություն ունի երրորդ սեռ, որ երեխաներն իրենք կարող են ընտրել իրենց սեռը, և այդ հարցում ոչ ոք, նույնիսկ ծնողն իրավունք չունի իրենց արգելելու, արգելելու դեպքում էլ պետք է հայտնել ուր որ հարկն է և այլն, և այլն:

Կարճ ասած՝ այլասերվածներն ու նրանց հովանավորները կարողանալու են հոգեպես, մտովի պղծել, շեղել, փչացնել մատաղ սերնդին ու դեռահասներին, և այս դեպքում բնավ կարևոր չէ, որ մեկը կենթարկվի այդ ազդեցությանը, իսկ մյուսը, ինչ- ինչ հանգամանքներով պայմանավորված, չի ենթարկվի: Տասից եթե նույնիսկ 1- 2-ին էլ շեղեն, փչացնեն, այլասերեն, անթույլատրելի է, հանցագործություն:

Ինչպես արդեն նշել ենք հոդվածաշարի նախորդած մասում, վերջերս երբ Կալիֆոռնիայում ԼԳԲՏ ակտիվիստները մտել են Լոս-Անջելեսի հայկական դպրոց` երեխաների շրջանում այլասերվածություն քարոզելու, երեխաների ծնողները ստիպված են եղել ֆիզիկական ուժ կիրառելով, թույլ չտալ, սկսվել է տուրուդմփոց, համապատասխան տեսանյութը՝ այստեղ: Կոնվենցիայի վավերացման դեպքում նույնն է սպասվում նաև մեզ մոտ, ավելին՝ որոշ պատվախնդիր, վտանգը լիովին գիտակցող ու խիստ զայրացած ծնողներ այդ կենդանիներից ոմանց, հնարավոր է, նույնիսկ շանսատակ անեն, հետո ենթարկվեն քրեական պատասխանատվության և երկար ժամանակով ազատազրկվեն:

ԵՄ սոդոմական դեսպան Անդրեա Վիկտորինը մայիսի 31-ին արտահայտելով Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման պահանջը, շատ լավ գիտեր ինչ էր ասում: Պարզվում է, դրանից 1 օր առաջ սոդոմական մեկ այլ էմիսար՝ ԼԳԲՏ իրավունքների հարցերով Մեծ Բրիտանիայի վարչապետի հատուկ բանագնաց Լորդ Նիկ Հերբերտը, այցելել է Հայաստան և հանդիպումներ ունեցել Նիկոլի կառավարության, «Ազգային ժողով» կոչվածի պատգամավորների, Հայաստանի մարդու իրավունքների «պաշտպանի» և այլոց հետ: Վերոնշյալ հանդիպումների ու քննարկված հարցերի վերաբերյալ Ֆեյսբուքի օգտատերերից Արթուր Թովմասյանն իր էջում գրել է .

«Արևմուտքը գրոհում է նաև ազգային և հայկական արժեքը՝ ավանդական ընտանիքը:

Բացի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուց, Հայաստանում տեղի են ունենում այլ գործընթացներ, որոնք մի օր կարող են մեծ խնդիրներ առաջացնել մեր երկրի համար։ Այսպիսով, մայիսի 30-ին Լորդ Նիկ Հերբերտի այցը Հայաստան մնաց գրեթե աննկատ, ով «Գլոբալ հավասարության» խորհրդի նախագահն է և ԼԳԲՏ իրավունքների հարցերով Մեծ Բրիտանիայի վարչապետի հատուկ բանագնացը:

Հանդիպելով ՀՀ ՄԻՊ Անահիտ Մինասյանի, ԱԺ պատգամավորների, ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Հերբերտը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Հետաքրքիր է, որ հանդիպմանը կառավարիչի նորաթուխ օմբուդսմեն Անահիտ Մինասյանն առաջարկել է համապարփակ քննարկել «Ստամբուլյան կոնվենցիան», սակայն, ըստ երևույթին, դա սկսել է անել ոչ թե հայ հասարակության, այլ Հայաստան ժամանած բանագնաց Նիկ Հերբերտի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերի հետ, վերջինս միացել էր «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպության կողմից հոմոֆոբիայի, բիֆոբիայի, տրանսֆոբիայի և ինտերֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Հիշեցման կարգով ասեմ, որ «ԻԼԳԱ»-ն (ԼԳԲՏ անձանց պաշտպանության եվրոպական ցանցը) էական ներդրում է ունեցել «Ստամբուլյան կոնվենցիայի» ստեղծման գործում, թեև դեռ մեզ բոլորիս փորձում են խաբել, թե այս կոնվենցիան ԼԳԲՏ-ի հետ կապ չունի:

Ի թիվս այլ բաների, այս հանդիպումից անմասն չմնաց նաև հայաստանյան «Նոր սերունդ» ԼԳԲՏ ՀԿ-ն, որը ակտիվորեն պաշտպանվում է արևմտյան դեսպանատների կողմից (ակտիվորեն մասնակցելով նրանց «ծիածանային» հավաքներին), որին նրանք ժամանելուն պես սկսել են բողոքել հավաքին, թե իրենց «ԼԳԲՏ քրիստոնյաներ» հավաքները մի քանի տարի առաջ ճնշվել են Երևանում:

Հայաստանը Արևմուտքի հետ ռազմավարական համագործակցությունը, մեղմ ասած, խոստանում է լինել շատ «վարդագույն», իսկ ինչի՞ է վերածում Հայաստանը և հայ ավանդական ընտանիքը, այս հարցի պատասխանը միանշանակ պետք է տա հայ հասարակությունը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ. «Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը դառնա աղանդավորների և հոմոսեքսուալների պաշտպան, ես նրանց պաշտպան լինել չեմ կարող»:

Սպարապետ Վազգեն Սարգսյան»:

Դիտվել է՝ 11732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ