Բայց դա տո՞ն է, թե մի այլ բան: Չգիտեմ, եթե ասեմ՝ կհայհոյեմ, իսկ ես չեմ ուզում այս պատուհասների մակարդակին իջնել:
Ի վերջո, ի՞նչ կլինի դա:
Գուցե՝ խելացի ու գիտակից մարդկանց համար հիշեցում, սթափության կոչ, արժեքների վերագնահատման ունակության գիտակցում, գիտակցություն, որ օրենքները՝ Աստծո և աշխարհիկ, պետք է կատարվեն և ոչ թե շրջանցվեն։
2018 թվականից տանջահարված, ոտնահարված, «բռնաբարված» Սահմանադրություն, քեզ լիարժեք տոնի և տարեդարձի, կայացման ու վերարժևորման հնարավորություն եմ ցանկանում:
Շատ արագ, անհապաղ:․
Ա՛յ, այդ ժամանակ լիարժեք կասեմ՝ շնորհավոր տոնդ:
Ռոբերտ Մելքոնյան